f

Անկախ

Այսօրվա իշխանությունը, Կառավարության ղեկավարը բարոյական իրավունք չունեն պաշտոնավարել․ պարտված պաշտոնյան իրավունք չունի ներկայացնել ՀՀ-ը․ Վահե Էնֆիաջյան


Մենք շատ լավ հասկանում ենք, այս օրերի ընթացքում ինչ դավաճանական գործողություններ են տեղի ունեցել։ Ապագայում մենք նաև հնարավորություն ենք ունենալու մանրակրկիտ տեղեկացնելու ամբողջ հայությանը, թե ինչ պետք է արվեր, որ չի արվել։ Այս մասին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

«Այսօրվա իշխանությունը, Կառավարության ղեկավարը, նախարարները բարոյական և քաղաքական իրավունք չունեն պաշտոնավարել։ Պարտված անձը, պարտված պաշտոնյան, ձախողած, բացթողումների մեջ թաղված անձինք իրավունք չունեն պաշտոն զբաղեցել և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Վահե Էնֆիաջյանը։

ԱԺ փոխնախագահը համոզված է՝ քաղաքական գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ իրականացնելով որևէ արդյունքի չի հասնելու իշխանությունը։

«Քրեական գործեր հարուցելով, հետապնդումներ իրականացնելով ինչի եք հասնելու, որքան եք պառակտելու մեր փոքր ժողովրդին։ Թույլ չենք տալու, պետք է հեռանաք։ Միավորվելու ենք, մեր միասնական նպատակները ձևակերպելու ենք և հաջողելու ենք»,- ասաց նա։

Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ գործող իշխանությունների միակ օրակարգը պետք է լինի իշխանության անցնցում փոխանցումը։

«Ով էլ որ գա, որ ուժերն էլ գան,դուք թողել եք շատ բարդ վիճակ։ Դուք եք այսօր պաշտոնի կռիվ անում, դուք եք այսօր կառչել ձեր աթոռներից։ Այդ վատ վիճակը ստեղծել եք և խորացնում եք այդ վիճակը»,- նշեց նա։

Վահե Էնֆիաջյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին