Նոյեմբերի 23-ին, ժամը 02։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Դուդակովի փողոցում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։14-ին, մարվել՝ 03։28-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ) և հարակից խորդանոցը (20 քմ)։