f

Անկախ

Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ․ Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։

Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար։

Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ու ջանքերն՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչների ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հանրապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում»։

Արցախի Հանրապետություն Արայիկ Հարությունյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին