Արցախ չգնացած այդ ոստիկանները «նինձյաների» գեղեցիկ շորերով այն ժողովրդին են պատժում, որոնք ուզում են երկիրն ազատագրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:
«Դեռ 90-ականներին ասել եմ, որ եկել են իշխանության հավայի հաչող շները, 30 տարի հետո եկավ հավայի հաչող շների շարունակողը։ Այս ամենի մեջ ես մեղադրում եմ մեր երրորդ նախագահին, որ ինքը Նիկոլի հագով կոստյում կարեց։ Սահմանադրություն գրողին էլ եմ մեղադրում, որ սարքեցին պառլամենտակա երկիր, հետո էլ նենց արեցին, որ Նիկոլի նմանին բերեն իշխանության ու երկիրը ծախեն։ Եթե այս մուսռների մեջ ոստիկաններ մնացել են, ուզում եմ ձեզ զգուշացնեմ, որ, միեւնույն է, վաղը մասկայով կլինեք, թե ոնց կլինեք, ձեր մեր դեռ երկիրը սիրող մարդիկ են մնացել, որոնք հատ-հատ բոլորիդ անունները տալու են, հետո տեսնեմ՝ ոնց եք Հայաստանում ապրելու։ Թե՞ Ալիեւը ձեզ համար հատուկ տեղ է պատրաստել Ադրբեջանում, ինչպես Նիկոլի համար։ Չենահասկանում, որ աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրենց գտնելու են, բացի Ադրբեջանից։ Նիկոլը ոնց է կարողանում քնել, անմեղ, հերոս, նվիրյալ երեխեքի գլուխ կերավ։ Ու դեռ աթոռից կառչած, աթոռն իրեն ցեպով կապել է ու չի ուզում հեռանա»,- նշեց նա։
Անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, եւ դրա առչնությամբ ներկայացրեց ելք.
«Նիկոլ, եթե քո մեջ մի քիչ մարդկություն մնացել է, այդ աթոռից հրաժարվիր, տեսնենք՝ ով է պատրաստ հանձն առնի, գնա Պուտինի հետ նստի, տղամարդու պես բանակցի։ Պուտինը միայն մեկ մարդու հետ կնստի ու հարգանքով կխոսի, այն մարդու հետ, որին ցանկություն է ունեցել անգամ գաղութում տեսակցելու։ Միայն Ռոբերտ Քոչարյանը կարող նստել խոսել»։
Իսրայել Հակոբկոխյանը նշեց, որ ցույցերով այդ հարցը չի լուծվելու, պետք է ընտրել այլընտրանքային կառավարություն. «Միտինգներով հարց չենք կարող լուծել, տեսնում եք՝ Նիկոլի չոբանի շները գալիս են ու մարդկանց ահաբեկում են, կալանավորում։ Մի ելք կա, որ կազմակերպեք այլընտրանքային կառավարություն, անեք ստորագրահավաք։ Ընտրվի այլընտրանքային կառավարություն, հրավիրեն որպես բանակցող Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի չկորցնենք մեր հայրենիքը։ Մեր մեջ էլ քաղաքացիական կռիվ մի սարքի, այսօր դու եկել ես ոչ միայն հող հանձնելու, այլ նաեւ հային հայի դեմ հանես։ Լեւոն Տեր-Պետրոսյան, աշակերտիդ կանչիր մոտդ, բացատրի, որ ազգը կործանման տանել չի կարելի, որովհետեւ միակ արհավիրքը, որը կարող ես բերել մեր ազգի գլխին, դու ես Նիկոլ Փաշինյան»։