f

Անկախ

Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր


Որպես Հանրային խորհրդի անդամ չեմ ողջունում այդ խորհրդի նախագահի պահվածքը, երբ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ հրապարակայնորեն ասել էր, թե՝«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...,,»:

Հետագայում պարոն Սաֆարյանը հանդես եկավ պարզաբանումով, թե իր գրառումը
հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի կամ ազնիվներ-հանցագործներ ակնարկն ուներ, բայց և այնպես նրա գրառման հանրային արձագանքները, որոնք մեծ ստվեր են գցում Հանրային խորհրդի վրա, հուշում են, որ գրառումը, մեղմ ասած, տեղին չէր, հաշվի չէր առնում երկրում առկա գերլարված քաղաքական իրավիճակը և վայել չէր Հանրային խորհրդի նախագահին։ Որպես խոսքերիս հավաստում, ներկայացնեմ հատված հանրային մի արձագանքից՝ դուրս թողնելով պարոն Սաֆարյանին ուղղված վիրավորական արտահայտությունները. « Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ ... Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա (Ս. Սաֆարյանի) անարժեհամակարգ լինելու մասին։
 

Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար»:

Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ, որը որպես նախագահ վարում էր պարոն Սաֆարյանը, ես տագնապ հնչեցրի, որ երկրում առկա է քաղաքական վտանգավոր ու օրեցօր ահագնացող լարվածություն, որը սպառնում է պետության գոյությանը, և առաջարկեցի, որպեսզի Հանրային խորհուրդը, ելնելով օրենքով իրեն տրված լիազորություններից, օրակարգային դարձնի թշնամացած քաղաքական բևեռներին քաղաքակիրթ բանավեճի հուն փոխադրելու ուղիների որոնումը: Այդ խնդիրն այսօր էլ կա, այն հիմա ավելի սուր է, քան շաբաթներ առաջ, և Հանրային խորհրդի նախագահը պարտավոր է իր վարքով նպաստել այդ խնդրի լուծմանը և ոչ թե անզգույշ քայլերով շիկացնել կրքերը:

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում Գեորգի Կուտոյան Հանրային խորհուրդ սաֆարյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին