Gazetta.it-ի հաղորդմամբ՝«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել համագործակցություն։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։