РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները չեն կարող միայնակ «կառավարել աշխարհը»։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ «Մեծ քսանյակի» (G-20) երկրները արտացոլում են այն ըմբռնումը, որ Արևմուտքը չի կարող միայնակ «կառավարել աշխարհը»:
«Այդիսկ պատճառով այսպես կոչված «յոթնյակի» փոխարեն 10 տարի առաջ առաջին անգամ բարձրագույն մակարդակով օգտագործվեց «Քսանյակի խումբը»», - բացատրել է Լավրովը:
Հիշեցնենք, որ G20- ի վերջին գագաթնաժողովը վիրտուալ ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 21-ին և 22-ին։