f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Նոր կորոնավիրուսի համաճարակը նախորդ շաբաթների պես շարունակում է առաջատար դիրքը միջազգային հանրությանը հետաքրքրող լրահոսներում:

Կորոնավիրուսն այնքան էլ սարսափելի չէ, բայց ընդլայնում է աշխարհագրությունը

Ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում անցել է 77 հազարից, մահացել է 2592 մարդ և ավելի քան 24,5 հազարը դուրս են գրվել հիվանդանոցներից:

Անցած շաբաթ նկատելի էր արդեն, որ կորոնավիրուսի հարուցած խուճապն աշխարհում հետազհետե մարում  է, և գերակշռող է դառնում այն կարծիքը, որ տվյալ համաճարակն այնքան էլ սարսափելի չէ, որքան նկարագրում է մամուլը: Մանավանդ, երբ նոր կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրական տվյալները համեմատվում են ուրիշ սեզոնային գրիպների տվյալների հետ:  

Պարզվում է, որ միայն Միացյալ Նահանգներում սովորական սեզոնային գրիպից այս ձմեռ մահացել է ավելի քան 10 հազար մարդ: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի սեզոնային համաճարակը 290-650 հազար մարդու կյանք է խլում: Միայն Անգլիայում ամեն տարի գրիպից մահանում է միջինը 17 հազար հիվանդ:

Սակայն հստակ է նաև, որ նոր կորոնավիրուսի համաճարակը  լուրջ հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը: Համաճարակը նկատելի վնասներ է հասցրել հատկապես հումքային շուկաներին: Ինչպես արձանագրել է Financial Times-ը, Brent տեսակի նավթի գինը մի ամսում ընկել է 10 տոկոսով:  

Անցած շաբաթ սկսվեց «Դայմոնդ պրինցես» շրջիկ շոգենավի ուղևորների տարհանումը և վերադարձը հայրենիք: Նավը երկար ժամանակ կանգնած էր Յոկոհամայի մետակայքում և կարանտինի մեջ էր նավում Covid-19 համաճարակի բռնկման պատճառով:  

Սակայն անցած շաբաթ նոր կորոնավիրուսն անսպասելի մեծ թափով ներխուժեց Եվրոպա: Հանգստյան օրերին Իտալիայի հյուսիսային շրջաններում` Լոմբարդիայում և հարևան Վենետիկում կորոնավիրուսի բռնկում գրանցվեց: Կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացավ հինգ մարդ, ընդհանուր վարակվածների թիվը գերազանցեց 150-ը:  

Կիրակի երկրի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեցին, որոշ քաղաքներ փակվեցին, շատ բնակավայրերում չեղարկվեցին զանգվածային միջոցառումները: Վենետիկի իշխանությունները որոշեցին ժամանակից շուտ ավարտել ամենամյա կառնավալը, Միլանում փակվեց «Լա Սկալա» օպերային թատրոնը, իսկ Ջորջո Արմանին իր վերջին հավաքածուի ցուցադրությունը Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում անցկացրեց դատարկ դահլիճում:

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է բռնկվել Իտալիայում համաճարակը, բայց հայտնի է, որ այն ամենախոշորն է Եվրոպայում: Անցած հանգստյան օրերին  կորոնավիրուսով վարակվածների թվով Իտալիան հայտնվեց չորրորդ տեղում Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից հետո:

Կբախվե՞ն արդյոք Սիրիայում Ռուսաստանը և Թուրքիան

Շաբաթվա սկզբին ՄԱԿ-ը հայտարարեց, որ փախստականների հետ կապված ճգնաժամը Սիրիայում հասել է անհավանական չափերի: Ըստ այդ գնահատականների՝ 2019 թ. դեկտեմբերից, երբ սկսվեցին Բաշար Ասադի զորքերի հարձակումները Սիրիայի Իդլիբ երկրամասի վրա, այնտեղից փախել է մոտ 900 հազար մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ: Հենց այստեղ էին կուտակված մեծ թվով փախստականներ՝ մոտ 3,5 մլն մարդ, որոնք չեն ցանկանում ապրել Ասադի ուժերի վերահսկողությամբ:

Իդլիբը միակ երկրամասն է Սիրիայում, որ սիրիական բանակի վերահսկողության տակ չէ: Եվ անցած դեկտեմբերից Սիրիայի կառավարական զորքերը, ռուսական ավիացիայի օժանդակությամբ, հարձակումներ են գործում Իդլիբի վրա: Անցած երկուշաբթի Սիրիայի նախագահը կրկին Իդլիբի համար պայքարը մինչև վերջ հասցնելու վճռականություն հայտնեց, և շաբաթվա ընթացքում շարունակվեցին հարձակումները:  

Իրավիճակի շիկացումը վտանգավոր աստիճանի հասավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ թուրքական զորքերը կարող են հակահարձակման անցնել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, սակայն դա չնվազեցրեց Ասադի վճռականությունը: Թե որքանով այս իրավիճակը կանդրադառնա թուրք-ռուսական հարաբերությունների վրա և բանը կհասնի արդյոք Ռուսաստանի ու Թուրքիայի բախմանն այս հողի վրա, առայժմ փորձագետները զգուշավոր կանխատեսումներ են անում:  

Ովքեր և ինչպես են գողանում Համաշխարհային բանկի փողերը

Միշտ էլ կասկած է եղել, որ աղքատ երկրները, ֆինանսական օգնություն ստանալով Համաշխարհային բանկից, գողանում են այն, ոչ թե օգտագործում ըստ նպատակի: Այժմ տնտեսագետները  փաստերով ցույց են տալիս, որ այդ կասկածները հիմնավոր են:

Տնտեսագետները բացատրել են, որ փողերը ստացվելուց հետո շուտով հոսում են դեպի օֆշորները: Ընդ որում, օգնության մի մասը գողանում է իշխանությունը. աղքատ երկրներում՝ միջինը մոտ 7,5 տոկոսը, ծայրահեղ աղքատ երկրներում՝ դրա կրկնակին՝ 15 տոկոսը:

Երեք տնտեսագետ, որոնցից մեկը՝ Համաշխարհային բանկի աշխատակից, իրենց եզրակացությունները շարադրել են անցած տարվա ուսումնասիրությունում և հանձնել են բանկին քննարկման և հրապարակման համար: Սակայն աշխահն այդ մասին իմացավ միայն այս ամիս և սկանդալային հանգամանքներում: Անցած շաբաթ արևմտյան երկու առաջատար պարբերականներից մեկը՝ Economist-ը, զեկույցը չհրապարակելու փաստը կապեց Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Փեննի Գոլդբերգի հեռացման հետ, որը մեկուկես տարի էլ չմնաց այդ պաշտոնում:

Ուսումնասիրության մեջ հայտնվել է 22 երկիր՝ Ղրղզստանը, Հայաստանը, Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գվինեա Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Մադագասկարը, Մոզամբիկը, Մալավին, Մալին, Նիգերը, Ռուանդան, Սան Տոմեն և Պրինսիպը, Սիեռա Լեոնեն, Տանզանիան, Ուգանդան, Էրիթրեան և Եթովպիան:

Հին վտանգները՝ նոր ձևերով

Անցած հինգշաբթի Գերմանիայի Հանաու քաղաքում 8 մարդ զոհվեց մոլագար ծայրահեղականի կրակահերթից: Մի քանի ժամ անց կասկածյալի մարմինը գտան նրա տան մոտ, կողքին՝ ևս մի դիակ:

Վերջերս Բեռլինում նացիզմի զոհերի հիշատակի նվիրված հանդիսության ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ահազանգեց, որ «ատելությունը և հարձակումները տարածվում են»: Հանաուի հրաձգությունն ահա ցույց է տալիս, որ նախագահն իրավացի էր: Դատախազությունը կարծում է, որ հարձակվողը նացիստ է եղել: Եվ հիմա հարց է՝ կարող է արդյոք Գերմանիան պայքարել նման ծայրահեղականների դեմ:

Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետ Պետեր Նեեմանը կարծում է, որ իշխանությունները տարբերում են կազմակերպված նեոնացիստական և ծայրահեղ աջ խմբավորումներին և այսպես կոչված միայնակ գայլերին, որոնք արմատանում են ինքնուրույն, հաճախ՝ ինտերնետի օգնությամբ:  

Ամենայն հավանականությամբ Հանաուի մարդասպանը կապված է եղել մի քանի խմբավորումների հետ: Նա պարզապես «թթվել» է ռասիսական տեսություններին նվիրված կայքերում:

Գերմանիայի իշխանությունների համար փաստորեն դժվար է պայքարել նման անհատականացված սպառնալիքի դեմ: Եվ սա լուրջ խնդիր է ոչ միայն Գերմանիայի համար,  նման երևույթ նկատվում է նաև ուրիշ երկրներում՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Նոր Զելանդիա և Կանադա, որտեղ միայնակ աջերն արդեն կատարել են նման հարձակումներ: Նրանք շփվում են միմյանց հետ ինտերնետում, հիմնականում՝ անգլերեն և իրենց համակիրների համաշխարհային հանրույթի մասն են համարում:  

Խնդիրն այն է, որ արդի պայմաններում ծայրահեղ աջերի խմբավորումները և միայնակ ծայրահեղականները հեշտությամբ գտնում են միմյանց: Նախանցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում ձերբակալեցին մի խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին հարձակում գործել մզկիթի վրա: Նրանք երբևէ չէին հանդիպել և իրենց ծրագիրը մշակել էին ինտերնետում: Ինչպես երևում է, հին վտանգները նոր ձևեր են ստացել:

Եվրասպառնալիք բրիտանական նրբերշիկներին

Ամենայն հավանականությամբ շուտով Մեծ Բրիտանիայում կմարի հաջողված բրեքսիտի ոգևորությունը, և սառչող տրամադրությունների  հետ ի հայտ կգան դժվարությունները: Օրինակ՝ անցած շաբաթ Times-ը գրեց, որ բրեքսիտը կարող է մահացու հարված հասցնել բրիտանական նրբերշիկ արտադրողներին: Բանն այն է, որ եթե Եվրամիության հետ համաձայնագիր չլինի, ապա վերամշակված մսի (նրբերշիկ, բուրգեր ևն) արտահանումը Եվրոպա կարող է արգելվել, քանի որ նման առևտրի համար օրենսդրական հիմք չկա:

Ներկայումս բրիտանական երշիկները կարելի է վաճառել ողջ Եվրոպայում, քանի որ Բրիտանիայում գործում են սննդամթերքի արտադրության անվտանգության ապահովման եվրոպական կանոնները: Սակայն եկող տարվանից, եթե Բրյուսելի հետ համաձայնություն չկնքվի, բոլոր  մսեղենները արտահանման համար պետք է ուղեկցվեն սանիտարական հավաստագրերով: Այլապես մոտ 17 մլն ֆունտ ստեռլինգի մթերքներ չեն հատի Եվրամիության սահմանը: Բայց այդ տեղեկանքներն էլ բավարար չեն լինի, քանի որ նման եվրոպական հավաստագրեր գոյություն չունեն, Եվրոպան մսամթերք չի արտահանում, իսկ Բրյուսելը պարտավոր չէ մշակել նոր կանոններ:

 

Աշխարհում շաբաթվա ամփոփում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին