f

Անկախ

Դրա համար, սիրելի արցախցիներ, այսօր դուք շատ կարևոր առաքելություն ունեք՝ օր առաջ վերադառնալ Արցախ։ Պետք է վերադառնալ ու տեր կանգնել Արցախին


Արցախը ծանր վիրավոր է։ Արցախը հաշմանդամ է։ Ու ինչպես բոլոր ծանր վիրավորների դեպքում է լինում, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության պարագայում ամենակարևորը հենց առաջին պահերին ցուցաբերած օգնությունն է։ Հետո կարող ենք շատ լավ բուժումներ նշանակել ու կուրսեր անցնել, բայց եթե սկզբից ճիշտ գործողություններ չարվեն, ապագայի բոլոր ջանքերն արդյունավետության տեսակետից նվազ օգտակար են լինելու։ Սա աներկբա է, սա մենք պետք է լավ գիտակցենք։

Դրա համար, սիրելի արցախցիներ, այսօր դուք շատ կարևոր առաքելություն ունեք՝ օր առաջ վերադառնալ Արցախ։ Պետք է վերադառնալ ու տեր կանգնել Արցախին։ Գիտեմ, շատ դժվար է։ Գիտեմ, ձեր մեծամասնությունն այնտեղ գրեթե ամեն ինչ կորցրել։ Բայց, սիրելիներս, այլ տարբերակ չկա։ Պետք է գնալ ու զրոյից ստեղծել ամեն ինչ։ Արցախի համար պայքարն այսուհետ այլ տեսք է ունենալու։ Եվ ժողովրդագրությունն է դառնալու այդ պայքարի առաջնագիծը։ Մեր ազգային խնդիրը պետք է դառնա Արցախի հայկական բնակչության թվի աճը։ Դա միշտ է չափազանց կարևոր եղել, բայց այսօրվանից սկսած՝ առավել ևս։

Վերադարձեք, սիրելի արցախցիներ։ Վերադարձեք ամեն տեղից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից... Վերադարձեք և դարձեք մեր նոր պայքարի առաջամարտիկները։ Վերադարձեք և վստահ եղեք, որ շուտով՝ շատ շուտով, դավաճան իշխանությունը պատմության աղբարկղն է նետվելու և ողջ հայ ժողովրդի ռեսուրսը ուղղվելու է Արցախի շենացմանն ու բարեկեցության ավելացմանը։ Դա պետք է դառնա մեր ազգային գաղափարախոսությունը։ Դա պետք է լինի մեր ազգային իղձն ու ձգտումը։ Եվ միայն այդպես մենք կկարողանանք մեզ վերադարձնել այն, ինչ ի բնե մեզ է պատկանում՝ մեր սուրբ Հայրենիքը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում համաձայնագիր հրադադարի մասին Արցախի Հանրապետություն

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին