f

Անկախ

73 մլն 105 հազար դրամ պարգեւավճար՝ պատերազմի թեժ օրերին. Yerevan.Today


Yerevan.Today-ը գրում է. «ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության  գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է  բյուջե տարել, մյուս ձեռքով  73 մլն 105 հազար  դրամ պարգեւատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։  Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։

Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ  այժմ  նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգեւավճարով։ Գուցե սա  իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ  ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սեւերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտեւաբար՝  լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով,  նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով  եւ 8 մլրդ դոլարի հասցված  ՀՀ պետական պարտքով։

Ավելի վաղ Yerevan.Today ֊ը գրել էր, ՀՄՀ –ի կողմից  «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը  վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեց, որ այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, եւ որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության հանար սովորական սոցիալական ծախսերի։ Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով,  սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգեւաատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգեւավճարներն էլ , ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու,  նա անպայմանորեն կատարում է  այդ պարտավորությունը՝ մեր եւ բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու  նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը»։

ՀՀ Ֆինանսների նախարարություն Ատոմ Ջանջուղազյան

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին