Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ռուս Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ:
Արոնյանը հաղթել է 2, պարտվել՝ 1 պարտիայում, ևս 1 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Այս պահին Արոնյանը Նեպոմնյաշչիին հաղթում է 2.5:1.5 հաշվով:
Նորվեգացի Մագնուս Կարլսենը 2.5:1.5 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը 2.5:0.5 հաշվով հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչի երկրորդ փուլի պարտիաներն տեղի կունենան նոյեմբերի 26-ին: