Արևմտյան երկրները Ռուսաստանում և Բելառուսում անկարգություններ կազմակերպելու մեթոդներ են կիրառում: «Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 26-ին Մինսկում Ռուսաստանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների նիստում ունեցած ելույթի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Արևմտյան լրատվամիջոցներում և պաշտոնյաներից մեզ հասցեագրված գրեթե վերջնագրեր են ներկայացվում: Առկա է ներքին գործերին միջամտելու փաստերի ավելցուկ», - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ըստ նրա, արեւմտյան պետությունները օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» մեթոդները, ընդ որում՝ընդդիմությունը ստանում է ֆինանսական եւ այլ աջակցություն: