Ժամկետային զինծառայողների ծնողները ՀՀ վարչապետին պահանջագիր ներկայացրեցին: Պահանջագրում նշված իրենց հարցերին Հանրային հեռուստաընկերության եթերում հստակ պատասխանելու համար նրանք կառավարության ղեկավարին 2 օր ժամանակ տվեցին: Հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու դիմել կտրուկ քայլերի, որոնք, իրենց ձևակերպմամբ, չեն բխում ՀՀ-ում այս պահին ստեղծված իրավիճակից:
Ի՞նչ կանեն, ծնողներն ասացին, որ արդեն իրենց գործն է:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ցույց էին իրականացնում Կառավարության շենքի առջև՝ պահանջելով բարելավել ծառայության պայմանները կամ իրենց երեխաներին տեղափոխել ՀՀ։