f

Անկախ

Քչերը գիտեն, որ Հոկտեմբերի 27֊ի գործով հարցաքննվել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1999 թվականի դեկտեմբերի 13֊ին


Քչերը գիտեն, որ Հոկտեմբերի 27֊ի գործով հարցաքննվել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1999 թվականի դեկտեմբերի 13֊ին, իր կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված Վանո Սիրադեղյանի՝ ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանին ուղղված նամակի հետ կապված:

Հարցաքննության արձանագրությունը հրապարակված է, ի դեպ։

Նամակի մասին կխոսենք առանձին, ինչպես և այլ բազմաթիվ հանգամանքների, որոնք մեր տաղանդավոր քննիչները խնամքով աչքաթող են արել:

Քննիչի հարցին, թե ո՞վ, ի՞նչ եղանակով և ե՞րբ է տրամադրել նամակի բնագիրը, Փաշինյանը պատասխանել է, որ այն ստացել է թերթում հրապարակելուց 1-2 օր առաջ, անծանոթ մի երիտասարդից, իր աշխատասենյակում, աշխատավայրում, բաց վիճակում՝ ծալված ծրարով, իսկ նամակաբերը նամակը հանձնելուց հետո հեռացել է: Նամակատարին Փաշինյանը նկարագրել է որպես 24-25 տարեկան երիտասարդի, ջինսե բաճկոնով, ում ինքը մինչ այդ չի տեսել՝ լրացուցիչ որևէ այլ բան չհայտնելով պատճառաբանությամբ, որ դեմքը լավ չի տեսել, իր մոտ չի տպավորվել: Այն, որ Փաշինյանը ստանդարտ և անորոշ բնութագրով իրականում խուսանավում է նամակաբերին նկարագրել կարող է վկայել երկու բանի մասին՝ կամ չի եղել նման նամակաբեր կամ նա չի ցանկանում, որ այդ մարդը հայտնաբերվի, սա ակնհայտ է ու անկասկած:

Անծանոթ երիտասարդի անձը չճշտելու հանգամանքը Փաշինյանը բացատրել է, որ այդ եղանակով նամակներ ստացել է նաև նախկինում, մասնավորելով, որ դեռևս 1998 թվականի աշնանը «Օրագիր» թերթում որպես լրագրող աշխատելու շրջանում նրան զանգահարել է մի տղամարդ և առաջարկել իրեն հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիաներ տալ՝ ավելացնելով որ չի ցանկանում իր անձի մասին որևէ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև, որ իր մասին հայտնի դառնա այլոց՝ իր կողմից տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը առաջարկելով ստուգել այլ աղբյուրներից:

Գործող վարչապետը իր ցուցմունքում նշել է, որ նշված ժամանակից համագործակցել է այդ անձնավորության հետ, նրան երբեք չի տեսել, չի ճանաչել, իսկ տեղեկատվությունը իրեն ուղարկվել է տարբեր, իրեն անծանոթ մարդկանց միջոցով:

Տեղեկատվություն տրամադրողը, ըստ Փաշինյանի, ներկայացել է Աշոտ անունով, իրեն գրավոր եղանակով մինչև Սիրադեղյանի նամակը տեղեկատվություն է փոխանցել 4 անգամ տարբեր անձանց միջոցով՝ զանգահարելով տեղեկատվությունը ուղարկելուց առաջ կամ հետո: Հարցաքննության առարկա նամակի դեպքում անծանոթը զանգահարել է նամակը ստացվելուց կես ժամ հետո՝ պարզաբանելով նամակի իր մոտ հայտնվելու հանգամանքը ինչ-որ համակարգի աշխատող լինելու գործոնով, մասնավորելով, որ նամակը գտնվել է Վազգեն Սարգսյանի սեյֆից:

Առնվազն տարակուսելի է, որ քննչական մարմինը չի կարողացել պարզել հարցաքննության արդյունքում ձեռք բերված ու գործի քննության համար խիստ կարևոր այս տեղեկություններին վերաբերվող հանգամանքները, որովհետև դրանք չբացահայտելու համար իմ խորին համոզմամբ բացառիկ ջանքեր են պետք: Ուշադրություն է գրավում անծանոթ տեղեկատուի անձը, ում կողմից Փաշինյանին փոխանցված տեղեկություններում տեսանելի է ակնհայտորեն որոշակի կառույցների տեղեկատվության հետ աշխատանքի աշխատակարգ, իսկ տրամադրված տեղեկությունները վերաբերել է ինչ-որ պաշտոնյաների, ենթադրաբար ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ապօրինի շինարարությունների, ՀՀ մաքսային վարչությանը, բանկային համակարգին, ՆԳՆ-ին և ԱԱՆ-ին: Փաշինյանը ցուցմունքում նշել է նաև, որ անծանոթ Աշոտն իրեն ուղղորդիչ տեղեկատվություն է տվել այս կամ այն ոլորտի և տեղեկատվություն ստանալու աղբյուրների մասին:

Հատկանշական է, որ Փաշինյանը ցուցմունքում նշել է, որ անծանոթ Աշոտը իր ընկալումով բավականին տեղեկացված անձնավորություն է, բայց առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերել նրա անձը և ենթադրյալ համակարգին պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ՝ մտածելով, որ իր հետաքրքրասիրությունը կարող է անհանգստացնել տեղեկատուին, և հնարավոր է, նա դադարեցնի իրեն ինֆորմացիա տրամադրելը, ինչը որպես խմբագիր ձեռնտու չի համարել:

Գործի նոյւթերից պարզ է դառնում, որ նշված անծանոթ Աշոտի ինքնությունը չի պարզվել, հետևաբար, չի բացառվել հիմնավոր կասկածը, որ նշված անձը, ով հասանելիություն է ունեցել որոշակի գաղտնիության տեղեկատվության, այդ թվում՝ սպանված վարչապետի անձնական սեյֆից անհայտացած փաստաթղթի, հանդիսացել որևէ հատուկ ծառայության աշխատակից կամ նախկին պաշտոնյա, ով հասանելիություն է ունեցել ներքին, ինսայդերական տեղեկատվության: Աշոտ անվան հանգամանքը ևս առանձնահատուկ ուշադրության է արժանի: Անունը Փաշինյանի համար սովորական չէ, որոշակի զգացմունքային և կաղապարային բովանդակություն ունի, քանի որ իր միակ արու զավակի անունն է: Հիշեցնեմ նաև ոստիկան Աշոտի կերպարը Փաշինյանի ղեկավարած հեղափոխական շարժման օրերին կիրառված տեխնոլոգիաների գործիքակազմում: Չի բացառվում, որ ներկայացողը ևս պատահական չի ընտրել այդ անունը՝ տեղյակ լինելով անվան զգայական ընկալմանը Փաշինյանի կողմից, ինչը այս դեպքում հաստատում է անծանոթ Աշոտի ամենևին ոչ պատահական մարդ լինելու, չի բացառվում քնությամբ չպարզված հատուկ ծառայության աշխատակից լինելու հիմնավոր կասկածը: Հնարավոր է նաև տեղեկատվության աղբյուրը Փաշինյանին հայտնի է եղել, բայց նա պարզապես չի ցանկացել բացահայտել, իսկ Աշոտ ավան հիշատակումն այս դեպքում յուրաքանչյուր հոգեթերապևտ կարող է բացատրել:

Նամակի հետ կապված բազմաթիվ այլ հանգամանքներ կան, որոնք քննությունը չի բացահայտել՝ համարելով անկարևոր, գուցե չցանկանալով կամ անկարող լինելով:

Ամեն դեպքում, արձանագրենք մի կարևոր իրողություն այս ամենի համատեքստում: Մեր երկրում հանրային ազդեցության որոշակի ռեսուրսներ ունեցող անձանց հետ որոշակի շփումների և համագործակցության միջոցով բացառված չէ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների՝ ներառյալ օտար պետությունների, աշխատակիցների կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ուղղորդիչ ներգործության նպատակով գործունեության իրականացումը:

Ձեռնպահ եմ մնում հնարավոր այլ տարբերակների մասին խոսել: Շատերը չգիտեն, որ համապատասխան ծառայությունների հետաքրքրության դաշտում են լինում թիրախային երկրում հանրային ազդեցության ագենտների հետ աշխատանքը, իսկ այդպիսիների թվում են նաև թերթի խմբագիրները, հանրային մեծ լսարանի վրա կոմունիկացիոն ազդեցության ռեսուրս ունեցող լրագրողները, և այլն:

Պատերազմական օրերին, հատկապես, ինչպես նաև նախորդող և հաջորդող շրջանում մեր լրատվական և սոցցանցային դաշտում հրապարակվող տեղեկատվություններում ակնհայտ դիտարկելի էին կոնկրետ ինֆորմացիոն գրոհներ, որոնց կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ տարօրինակ անտարբերությունը ուղղակի զարմացնում է:

Անկեղծ կլինեմ, փորձում էի հասկանալ պատճառները, երբ հանդիպեցի վերոնկարագրյալ և բազմաթիվ այլ դեպքերի: Առաջիկայում կգրեմ նաև մյուս օրինակների մասին, հիմա թերևս միայն մեկ արձանագրում կանեմ՝ փնթի, թափթված, անգործունակ և անլուրջ պետությունները իրականում պսեվդոպետություններ են, անգամ եթե հռչակված են անկախ: Կամ պետք է վերջապես կարգաբերել պետական համակարգը, կառուցել իսկապես սուվերեն պետություն կամ դադարեցնել կապիկությունը, որը ուղղակի սպառնալիք է ստեղծում այս ժողովրդի համար նրա գոյության ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր պետության և երաշխիքների հետ կապված:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին