f

Անկախ

Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը նախարար Գրիգորյանը մասնավորաբար նշել է․

«Հայաստանի կողմից մշակված նորարարական ֆինանսական մեխանիզմի ներդրման միջոցով զարգացած երկրները կարող են աջակցել զարգացող երկրներին՝ միաժամանակ իրականացնելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև այլ զարգացող և զարգացած երկրների միջև համագործակցության համար՝ նվազեցնելով զարգացող երկրների արտաքին պարտքը՝ այդ միջոցներն ուղղելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելուն և հարմարվողականությունը բարձրացնելուն։

Նախարար Գրիգորյանը նշել է նաև, որ մեխանիզմի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի Հանրապետության հետ։ Մեխանիզմը ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը և Գերմանիայի Դաշնությանը։

Դեսպան Յամադան կարևորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված լայնածավալ աշխատանքները։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարության կողմից փոխանցված փաստաթուղթն ու հետագայում շարունակել քննարկումները։

Կողմերը խոսել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների, ոլորտում ճապոնական փորձի և այն հայկական կողմի հետ կիսելու հնարավորությունների մասին։ Դեսպան Յամադան առաջարկել է դիտարկել ճապոնացի մասնագետների և ճապոնական հիմնադրամների հետ համագործակցության հնարավորությունները և փոխանցել «Միջազգային լճերի բնապահպանական կոմիտե» հիմնադրամի վերաբերյալ տվյալները։ Ճապոնական կողմը պատրաստակամ է համագործակցել նաև Սևանա լճի խնդիրների լուծման շրջանակներում։

Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպան Յամադային է նվիրել «Մատենադարան, թաքնված գանձ» գիրքը, որտեղ զետեղված են հայկական ձեռագրերի լավագույն նմուշները։ Նախարար Գրիգորյանը դեսպանին է ներկայացրել Որդան կարմիր միջատի պատմությունը և կիսվել Շրջակա միջավայրի նախարարության «Որդան Կարմիր արգելավայրի» վերաբերյալ տեղեկատվությամբ։

Շրջակա միջավայրի նախարարություն

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին