f

Անկախ

Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել. Աղվան Վարդանյան


Այսօր Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է, այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Կառավարությունում կադրային փոփոխություններին։

«Պատերազմից անմիջապես հետո Նիկոլն իր հերթական ելույթներում ասում էր, որ կառավարությունն ամեն ինչ արել է, հրաշալի է աշխատել։

ԿԳՍՄ՝ Վահրամ Դումանյան, հակական է, երկար տարիներ իր կուռքը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլն է։ Ես կռապաշտ Կրթության նախարար չեմ պատկերացնում։ Այդ մարդը նախարար նշանակվելուց երեք օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը։

Պաշպանության նախարարություն. պատերազմից հետո Նիկոլը խոսում էր բանակի արդիականացման անհրաժեշտության մասին. ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ։ Նա առաջնագծում երբեք չի եղել, ով ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր. այն Անդո Քոչարյանի, ով, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-երին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին։ Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը։

Էկոնոմիկա՝ Menu.am, նախկին ու ներկա բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյան, իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական, թուրքական շուկա։ Մեկ ուրիշ կայք կա՝ shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին ու նշանակեն հեռահաղորդակցության նախարար, կապ՝ այն աշխարհի հետ։

ԱԳՆ. Արա Այվազյան, պատերազմի օրերին, հոկտեմբերին հետ է կանչվել Մեքսիկայից, նշանակվել փոխարտգործնախարար։ Արցախյան բանակցություններից մղոններով հեռու, տեղեկացանք լրատվամիջոցներից, որ հիմա էլ զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերը կազմակերպելով։ Արդյոք այս շղթան չի՞ վկայում, որ սա կարող է նաեւ լինել շարունակվող ինչ-որ սցենարի մի պտուտակ։

ԱԻՆ՝ չեմ ճանաչում, ամոթալի պարտության հերոս գեներալ. ամեն ինչ ասված է։

Մի մոռացեք, որ մի նշանակում էլ եղավ։ Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ քայլը» խմբակցության տղամարդ Սասուն Միքայելյանի քենակալը, թե աներձագը։ Հրազդանի քաղաքապետն էլ նրա տղան է։

Մանվել Գրիգորյանը 20 տարի Երկրապահի նախագահ է եղել, նրա մահվան կապակցությամբ Սասունը մի բառ ասե՞լ է։ Նոյեմբերի 9-ից հետո Սասունը մի բառ ասե՞լ է։ Այս բոլոր նշանակվածները բեսպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել»։

Աղվան Վարդանյան

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին