Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Այս տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին` ի՞նչ օրակարգով է մեկնում ԱԱԾ տնօրենը, կառույցից այլ տեղեկություններ չհայտնեցին։
Նշենք, որ այդ մասին ավելի վաղ գրել էր նաեւ Mediaport տելեգրամյան ալիքը. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին այսօր կանչել են Մոսկվա»։