f

Անկախ

Դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի դեմ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հայցերը


«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ընկերության կողմից ներկայացված ևս երկու հայց: Խոսքը ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի (1in.am լրատվական կայք) դեմ ներկայացված հայցերի մասին է:  ԱԺ պատգամավորն Ազգային ժողովում իր ելույթում, իսկ լրատվամիջոցը իր կայքում հրապարակված հոդվածում զրպարտել էին ընկերությանը` տարածելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Թե' ազգային ժողովի պատգամավորը, և թե' լրատվամիջոցը ուղղակիորեն մեղադրել էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը կոռուպցիոն ինչ-ինչ գործարքներում ներգրավված լինելու մեջ` դրանով իսկ արատավորելով ընկերության գործարար համբավը, հանրության շրջանում ընկերության և Ամուլսարի ծրագրի նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելով: Ուստի ընկերությունը դիմել էր դատարան իր հասցեին հնչեցված զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջներով:

Երկու հայցով էլ դատարանի վճիռները չեն բողոքարկվել և արդեն իսկ մտել են օրինական ուժի մեջ։ Համաձայն նշված վճիռների Սերգեյ Բագրատյանը և 1in.am լրատվական կայքը դատարանի վճռով սահմանված ժամկետներում պարտավորեցվել են հրապարակել իրենց հերքումները: Մինչ օրս Սերգեյ Բագրատյանի և 1in.am լրատվական կայքի կողմից դատական ակտերի պահանջները չեն կատարվել: Ընկերությունն արդեն իսկ դիմել է  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն վերոնշյալ վճիռները ի կատար ածելու նպատակով։  Այս իրողությունն ավելի քան մտահոգիչ է, քանի որ խոսքն ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի մասին է, ովքեր, հարգելով սեփական լսարանը, պետք է կրկնակի պատասխանատվությամբ մոտենային իրենց կողմից արված ցանկացած հրապարակային հայտարարությանը:

«Լիդիան Արմենիան», հարգելով յուրաքանչյուրի խոսքի ազատության իրավունքը, միևնույն ժամանակ բոլորից ակնկալում է հրապարակային խոսքի նկատմամբ պատասխանատվություն, որը ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական կատեգորիա է:

Լիդիան Արմենիա

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին