f

Անկախ

Անի Սամսոնյանը դիմել է պաշտպանության նախարարին անհետ կորածներին աշխատանքից ազատելու և աշխատավարձը չվճարելու հարցով


ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ անհայտ կորած պայմանագրային զինծառայողների սոցիալական երաշխիքներ ապահովելու հարցով:

Գրության մեջ մասնավորապես ասված է.

«Հարգարժա´ն պարոն Հարությունյան, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամաշտաբ պատերազմի հետևանքով այս պահին կան տասնյակից ավելի անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մասնավորապես այն դեպքում, երբ ընտանիքի միակ կերակրողը եղել է պայմանագրային զինծառայողը:

Ստացվել են բողոքներ, որ այդ պայմանագրային զինծառայողներին ազատել են զինվորական ծառայությունից և չեն վճարել նրանց աշխատավարձերը:

Փաստում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության պատճառով չկան հստակ տվյալներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ և մենք չենք կարող ժխտել այն հնարավոր վարկածը, որ կարող են նաև անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներն այս պահին լինել ռազմագերու կարգավիճակում կամ թաքնված այն տարածքներում, որոնք հանձնվել են Ադրբեջանին:

Ինչ վերաբերվում է վերջիններիս զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ապա առկա են օրենսդրական հստակ կարգավորումներ:

Մասնավորապես՝ Զինվորական ծառայության և Զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝  Պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմք է հանդիսանում զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի

համաձայն՝

1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:

2. Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

Այսպիսով, փաստում ենք այն, որ ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողները կարող են ճանաչվել անհայտ բացակայող բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, եթե մեկ տարվա ընթացքում չկան տեղեկություններ նրանց բնակության վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ վերանայել զինծառայողներին հապշտապ աշխատանքից ազատելու մոտեցումը կամ հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ապահովմանը>:

Անի Սամսոնյան ՖԲ Գրառում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին