Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է COVID-19 համաճարակի ընթացքում դիմակներ կրելու հանձնարականները։ Այժմ անհատական պաշտպանիչ միջոցները խորհուրդ են տրվում կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Այդ մասին նշված է ԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթում: Գրում է Gazeta.ru-ն։
Հասարակական վայրերում, ինչպիսիք են դպրոցները, աշխատավայրերը և խանութները, որտեղ բավարար օդափոխություն չկա, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օգտագործել ոչ բժշկական դիմակներ`անկախ հեռավորությունից:
Բացի այդ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակներ կրել ցանկացած պահի, երբ հնարավոր չէ պահպանել պահանջվող մեկ մետր հեռավորությունը:
Առաջարկությունը վերաբերում է 12-ից բարձր տարիքի մեծահասակներին և երեխաներին: 6-11 տարեկան երեխաների կատեգորիայի համար դիմակ կրելու որոշումը կայացվում է` հաշվի առնելով իրավիճակը: Դիմակ կրել խորհուրդ չի տրվում 5 տարեկանից ցածր երեխաների համար: