f

Անկախ

Սերժ Սարգսյանի պաշտպանը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ եւս 4 անձի գործով դատաքննությանը գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ սույն գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ.

«ՀՔԾ քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ, ժամը 16:10–ին առերեսումն ավարտվել է, իսկ ժամը 16։12-ին քննիչն իր գրասեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը ուղղակի շրջել է՝ հայտարարելով  նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որը եղել է արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է։ Հետեւաբար, վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»։

Պաշտպանը շեշտեց, որ ՀՔԾ քննիչը համոզված է եղել, թե ինչ ցուցմունք  է տալու առերեսման կանչված անձը։

«Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»։

Պաշտպանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է.

«ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց. «Այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը։ Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, եւ մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»։

Պաշտպանը նշեց, որ սույն գործով պաշտպանական կողմին չեն տրամադրվել ողջ ծավալի նյութերը. «Այդ գործում առկա են եղել բազմաթիվ այլ դատավարական փաստաթղթեր, որոնցում եղած տվյալները կարող են առնչվել սույն գործով ամբաստանյալներին»։

Մեղադրող դատախազն էլ առարկեց ներկայացված միջնորդությանը, շեշտելով, որ պաշտպան Հակոբյանը վերացական դատողություններ է ներկայացրել, որոնք քրեադատավարական օրենքներից չեն բխում. «Ինձ բացարկ հայտնելու միջնորդության մեջ որեւէ խախտման մասին չներկայացվեց, ներկայացվածները սուբյեկտիվ բնույթի դատողություններ էին։ Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը, նրա կողմից արարքի կատարումը վկայումը բավարար ապացույցների ամբողջությունն է։ Դատարանի համար ակնառու կդառնա մեղադրական եզրակացությունը ուսումնասիրելուց հետո ապացույցների ամբողջությունը ակնառու կլինի»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում միայն մեկ ցուցմունք է, դատախազն ասաց. «Դա քրեական գործերի նյութերից չբխող,  վերացական հայտարարություն է։ Այդ հիմքերը սուբյեկտիվ մեկնաբանման արդյունք են, հետեւաբար օբյեկտիվ իրականության հետ որեւէ կապ չունեն։ Դա հիմք չէ ինձ բացարկ հայտնելու համար»։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Սերժ Սարգսյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին