f

Անկախ

«Տելեկոմ Արմենիա» ընկերության սեփականատերերը մեկնաբանել են խուզարկությունների և Ղարաբաղ այցերի մասին տեղեկությունները


Ոչ մի իրավապահ մարմին խուզարկություն չի իրականացրել «Վեոն Արմենիա»-յում  եւ «Տելեկոմ Արմենիա»-յում: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը` մեկնաբանելով համապատասխան տեղեկությունները ԶԼՄ-ներում:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ ընկերության միջոցով հեռախոսազանգերի դիտավորյալ արտահոսք է տեղի ունեցել, ապա դա, ըստ նրա, բացահայտ զրպարտություն է: «Ես չգիտեմ, թե ով է կանգնած դրա հետեւում եւ ում է դա պետք: Տեսականորեն ցանկացած երկրի ցանկացած ցանցից արտահոսք հնարավոր է: Սակայն կարող եմ հավաստիացնել, որ ընկերությունը ինտենսիվորեն աշխատում է տեխնիկական անվտանգության բարելավման վրա ուղղությամբ` դա բացառելու համար»,- ասել է նա:

Հայկ Եսայանը հաստատել է, որ այցելել է Ղարաբաղ պատերազմի ընթացքում` նշելով, որ այցը կապված էր ցանցի վերականգնման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության հետ: «Ռազմական գործողությունների ընթացքում կապի անխափան աշխատանքը կարեւոր նշանակություն ունի: Եթե ​​մենք չկարողանայինք օգնել «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի մեր գործընկերներին, դա կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, հատկապես եթե 4-5 օր կապ չլիներ: Կայուն բջջային կապ ապահովելու համար մենք նույնիսկ ստիպված եղանք անջատել ինտերնետը»,- հավաստիացրեց նա:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այն իրականացվել է «Ամերիաբանկ»-ի միջոցով, իսկ վերաֆինանսավորումը` «Արդշինբանկ»-ի միջոցով: «Միջոցները ներգրավվել են վարկային տոկոսադրույքների եւ ներդրումների նվազեցման համար: Հայկական բանկի ներգրավումը պայմանավորված է նրանով, որ արտաքին աղբյուրների համեմատ դա ավելի հեշտ եւ արագ է: Բանկը եւ շահագրգռված է համագործակցության մեջ»,- պարզաբանել է ընկերության գլխավոր տնօրենը:

Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ «Վիմպել-կոմունիկացիաներ» ՓԲԸ-ի նախագահ Ռաշիդ Իսմայիլովի` ադրբեջանցի լինելու հանգամանքին, ինչը հրապարակումների թեմա էր դարձել որոշ լրատվամիջոցներում: «Այս ընկերության հետ գործարքից հետո մեզանից բացի ոչ ոք կապ չունի «Տելեկոմ Արմենիա»-յի հետ: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հրապարակված ոչ հավաստի տեղեկատվությանը, ես կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- հայտարարեց Եսայանը:

Նա հիշեցրեց, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն  հոկտեմբերի 29-ին ձեռք Էր բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «Արմենթել», Beeline ապրանքանիշը) ռուսական« Վիմպել-Կոմունիկացիաներ» ՓԲԸ-ից, որը VEON ընկերությունների խմբի մաս է կազմում` վերանվանելով այն «Տելեկոմ Արմենիա»:

«ԹԻՄ» ՍՊԸ-ի սեփականատերերը մենք ենք` Հայաստանի քաղաքացիներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները: Ընկերությունը կապված չէ որեւէ բաժնեմասի կամ գրավի իրավունքի հետ օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ, որն այլ երկրի քաղաքացի կլիներ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն ամբողջովին հայկական ընկերություն է»,- եզրափակեց Եսայանը:

Տելեկոմ Արմենիա

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին