f

Անկախ

Քո տեղը հրապարակում կարող ես լինել միայն դու. Արփինե Հովհաննիսյան


Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը։

Պետականություն ու պետություն ունենում են ոչ թե, որ երկրային կյանքը դառնա դրախտ, այլ որպեսզի այն չվերածվի դժոխքի։

Այսպես կնկարագրեի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքը։

Ստացվեց պատասխանը՝ ինչու մենք այն ժամանակ հաղթեցինք, իսկ հիմա պարտվեցինք։ Եվ ուրեմն՝

ԵԹԵ համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը

ԵԹԵ սիրում ես Մոնթեին, այլ ոչ թե նրա կերպարը պղծողին

ԵԹԵ ուզում ես ինքդ լավ ապրել, այլ ոչ թե ուրախանալ ուրիշի վատով

ԵԹԵ Հայաստանը տուն է, այլ ոչ ամառանոց

ԵԹԵ համարում ես, որ արժանապատվության ու թասիբի սիմվոլը ադրբեջանցի տականքի առջեւ չխոնարհվող հայ տղամարդն է, այլ ոչ թե այդ ու մյուս տղամարդկանց վախկոտ անվանող դասալիքը

ԵԹԵ հայ ժողովրդին համարում ես հաղթող, այլ ոչ թե ադրբեջանցու առաջ ծնկի եկած ազգ

ԵԹԵ համարում ես, որ ոչ մի զինվոր չի զոհվել հանուն ոչնչի, չի վիրավորվել ու չի կռվել հանուն ոչնչի

ԵԹԵ ուզում ես աշխարհում քեզ նայելիս ոչ թե խղճան, այլ հարգեն

ԵԹԵ ուզում ես հետագա հաղթանակ տեսնել, այլ ոչ թե միայն պարտության հետեւանքների համար փող մուրալ,

Հանուն արժանապատվության, հանուն հայրենիքի, հանուն հավաքական հաղթանակների։

Արի՜ Ազատության հրապարակ։ Այսօր՝ 15։00։

Տանը մի՜ մնա, քո տեղը հրապարակում կարող ես լինել միայն դու։

Հայրենիքը փրկողը կարող ես լինել միայն դու»։

Հասարակություն Արփինե Հովհաննիսյան ֆեյսբուքյան գրառում

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին