f

Անկախ

Ինչն է միավորում Լևոն Տեր–Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին ու սորոսաթուրքական շրջանակներին․7 օր


Երբ 2008–ին Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Լևոն Տեր–Պետրոսյանին իշխանության բերելու համար և հայտարարում, որ պետք է ազատել մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից, ծրագիր էր իրականացնում։ Ծրագիր, որը կանխվեց 2008–ին, սակայն ստացվեց 2018–ին ու Հայաստանին կապիտուլյացիայի հասցրեց 2020–ին։

Լևոն Տեր–Պետրոսյանը Փաշինյանին հանրահավաքային դիջեյ էր նշանակել 2008–ին՝ շատ լավ իմանալով, թե ինչ տեսակի մարդու է օգտագործում։ Իր վերջին հոդվածում ՀԱԿ տնօրեն Տեր–Պետրոսյանը այսպես է նկարագրել Նիկոլին՝ համառ, արկածախնդիր, մինչև վերջ գնալու մոլուցքով տառապող։ Տեր–Պետրոսյանն, ըստ այդմ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել 2008–ի մարտի 1–ի մասով, բայց այդ մասին հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք։ Եվ ոչ միայն մենք կանդրադառնանք։

Մեզ տվյալ պահին Լևոնը, Նիկոլը և մյուսներն այլ տեսանկյունից են հետաքրքրում։

Պահիր Նիկոլին, օգնիր թուրքերին

Խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս։ Դա նշանակում է, որ նա վախկոտ է և արժանապատվությունից զուրկ։ Համ էլ՝ ծրագիր է իրականացնում։

Արժանապատվությունից զուրկ են նաև ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն պահանջում Նիկոլի անհապաղ հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամեն մի օրը, ամեն մի ժամը Հայաստանի ու բզկտված Արցախի շահերի դեմ է աշխատում։ Փխրուն խաղաղություն է հաստատված, սակայն հազար ու մի հարց կա, որ պետք է լուծել, բանակցել։ Դա չի արվում։ Գերիների հարցը չի լուծվում, սահմանների հարցն ի վնաս մեզ է լուծվում, թուրքը Սյունիք է մտնում։

Պարզ է, որ Նիկոլի վարչապետության պահպանությամբ շահագրգռված են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նրանք օգտվեցին Նիկոլի տված շանսից ու Արցախից 9 շրջան վերցրեցին։ Բայց դեռ դժգոհ են։ Հատկապես Թուրքիան չի բավարարել իր ախորժակը։ Նիկոլի վարչապետությունը հնարավորություն է տալիս Թուրքիային ավարտին հասցնել Սյունիքը գրավելու ծրագիրը։ Դա է պատճառը, որ Հայաստանի սորոսաթուրքական ուժերն ատամներով պահում են Նիկոլին։ Սրանք խառնվել են իրար այն բանից հետո, երբ այլընտրանքային վարչապետ է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։

Թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներն այժմ մի թեզ են առաջ տանում, թե բա Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց ոչ հիմա և իշխանությունը չպետք է հանձնի Մանուկյանին։

Աննա Հակոբյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Արման Բաբաջանյանը, «ծռերը», Անդրանիկ Քոչարյանը, Սաքունցը, Նիկոլը, Հովսեփ Խուրշուդյանը, միգուցե, տարբեր անձնական մոտիվացիաներ ունեն Վազգեն Մանուկյանի դեմ, բայց նրանց միավորում է մեկ այլ բան՝ թուրքական շահերի սպասարկումը։ Սորոսաթուրքական այս շրջանակները փորձում են Նիկոլին հնարավորինս երկար պահել, իսկ հետագայում էլ նրան փոխարինել մեկ այլ «Նիկոլով», որպեսզի մեր քաղաքն ազատագրեն ոչ միայն «ղարաբաղցի տականքներից», այլ ընդհանրապես հայկական տարրից։

Ալիևն ու Էրդողանը, փաստորեն, անցել են մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի հաջորդ փուլին։ Սպասվում է վճռական պայքար հայաստանակենտրոն ուժերի և թուրքական 5–րդ շարասյան միջև։

Կորյուն Մանուկյան

Աննա Հակոբյանը Լևոն Տեր–Պետրոսյանը Արման Բաբաջանյանը «ծռերը» Անդրանիկ Քոչարյան Սաքունցը Հովսեփ Խուրշուդյան Վազգեն Մանուկյան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին