f

Անկախ

Վարչապետը անհրաժեշտ օրերին արձակուրդ կվերցնի. «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից


Այսօր՝ փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով:

«Հաշվի առնելով, որ գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ՝ նախ նախապատրաստական  աշխատանքներ պիտի տեղի ունենային: Երեկ մեր դրամահավաք-երեկոյի ժամանակ դուք տեսաք, որ մենք ընտրել էինք երեք լավագույն լոգոները, բրենդավորումները: Դրանցից յուրաքանչյուրի համար մենք նախատեսել էինք դրամական պարգևներ: Քանի որ երեք լոգոների իրավունքը մենք գնել ենք, առաջին տեղ զբաղեցրած լոգոն մենք կօգտագործենք քարոզարշավի ընթացքում, իսկ մյուս երկուսը լինելու է հանրության սեփականությունը և յուրաքանչյուրը կարող է դրանք օգտագործել»,- ասաց Պապիկյանը:

Նա հայտնեց, որ «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից և ընթանալու է մինչև ապրիլի 3-ը ներառյալ: 

«Սա ամենակարևոր փուլն է, և մեր ընկերները, այսինքն՝ գործադիրի այն անդամները, ովքեր կմասնակցեն քարոզչությանը կամ արձակուրդ կվերցնեն, կամ աշխատանքային ժամերից դուրս կմասնակցեն, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորները, մասնավորապես մարզերից ընտրված մեր գործընկերները իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչություն: Նպատակն է հանրության ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում: 

«Որպեսզի կառավարությունում իմ աշխատանքը չտուժի, ես հաջորդ շաբաթվա մեջ այց ունեմ Վրաստանի Հանրապետություն: Ես կվերադառնամ աշխատանքի, այնուհետև  արձակուրդս կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտ»,- նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել  քարոզարշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Սուրեն Պապիկյան մամուլի ասուլիս

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին