f

Անկախ

Հարավային Կորեայում նախագահի պաշտոնազրկում են պահանջում կորոնավիրուսի տարածման պատճառով


Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ: Ինչպես փետրվարի 26-ին հայտնել Է KBS հեռուստաալիքը, այն դեպքում, եթե երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան: Տվյալ դեպքում դա պետք Է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ:

Փաստաթուղթը կազմողները կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նա Չինաստանի հետ սահմանը չփակեց, երբ հիվանդության բռնկումը հարեւան երկրում վտանգավոր մասշտաբների Էր հասել: Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են այն բանում, որ նա պաշտպանել Է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «Մուն Չժե Ինն իրեն այնպես Է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի»,- նշվում Է տեքստում: «Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ Է ուղարկել Չինաստան եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,- նշում են փաստաթղթի հեղինակները:

Ինչպես փետրվարի 26-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը, Սեուլը հայտնել Է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին: Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 1146: Նշվում Է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել Է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել Է 11 մարդ:

Կորեա

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին