f

Անկախ

Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց թող ինքն ասի՝ առաջարկել են, չեմ վերցրել. Մարուքյանն առաջարկ ունի


Ես այդ ձայնագրությունը սեյվ եմ արել, կարծում եմ՝ այդ տեսանյութը պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է. այնտեղ պետք է կանչվի եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիեւը, որոնց մասին մենք չենք իմացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիեւի անունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժել է առաջարկը:

«Կարեւոր հարցեր կան, այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ոնց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սպրդել մամուլ, բազմաթիվ հարցեր կան:

Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել: Բայց թող Սերժ Սարգսյանն ասի՝ կաշառք են առաջարկել, չեմ վերցրել: Կարող է ասել են՝ Հայաստանին փող տանք, դուրս եկեք, կարող է ասել են՝ քեզ կաշառք տանք, զորքերդ հանի: Երկու տարբերակն էլ հնարավոր է: Որ նախագահին կաշառք կառաջարկեն, մի քիչ չեմ հավատում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ հիմա ԱԺ-ից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագծի վրա են աշխատում. «Պարիտետային հանձնաժողովը նշանակում է ամեն ուժից հմապատասխան թվով ներկայացուցիչներ լինեն, որ որեւէ ուժ դոմինանտ չլինի եւ հավասարակշիռ քննարկում լինի: Միայն սա չի, մի քիչ սպասեք, էլի նյութեր են լինելու: Սերիաներ կան, որոնք հերթով քննվելու են»:

Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին «Մարտի 1»-ի հարցով ստեղծվեց Փաստահավաք խումբ, հետո Սերժ Սարգսյանը տեսավ, որ այդ հանձնաժողովը շատ բաներ է բացառայտում, փակեց հանձնաժողովը, բայց այսօրվա «Մարտի 1»-ի գործի հիմքում դրված են Փաստահավաք խմբի նյութերը: Մենք Փաստահավաք խմբի փորձով ուզում ենք ստեղծել պարիտետային հանձնաժողով: Օրինակ, խորհրդարանական ամեն քաղաքական ուժից լինի 4 մարդ, ՀԿ սեկտորից լինի 4 մարդ, եւ արտախորհրդարանական ուժերից 4 մարդ: Ես կարծում եմ, որ պատերազմի նախապատրաստման ընթացքը, պատերազմը եւ փաստաթղթի ստորագրումը ամբողջությամբ պետք է քննվի»,-հյտարարեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին