f

Անկախ

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները


Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:

Նիստին ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ Արցախ իրականացված այցի արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այցեր են իրականացվել զորամասեր, Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր, Շուշիի քրեակատարողական վարչություն և քրեակատարողական հիմնարկ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։

Խորհրդի նիստում քննարկվել են սպաների և ժամկետային զինծառայողների բարձրացրած խնդիրները, բուժծառայության վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերի, կարգապահական մեկուսարանում զինծառայողների պահման պայմանների, բանակում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված հարցեր։

Քննարկման ընթացքում հատուկ կարևորվել են Զինված ուժերում ամուր կարգապահությունը, ռազմական կրթության որակի բարձրացումը, ինչպես նաև Պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումներում պատասխանատու լրագրության սկզբունքով առաջնորդվելը և այլ հարցեր:

Նիստին քննարկվել է նախազորակոչիկներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև բանակում առկա խնդիրները լուծելու նպատակով միասնական ռազմավարության հետ կապված հարցեր:

Հատուկ ընդգծվել է Զինված ուժերում սպաների առանցքային դերը, նրանց կարգավիճակի շարունակական բարձրացման կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

ՀՀ ՄԻՊ ՀՀ պաշտպանության նախարարություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին