ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները` ցանկում ներառելով վեց իրավաբանական անձանց և չորս նավ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հայտնաբերել է հյուսիսկորեական ածուխի տեղափոխման հետ կապված վեց իրավաբանական անձանց և չորս նավեր», - նշված է հայտարարության մեջ:
Ֆինանսների նախարարությունում ընդգծել են, որ դա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2371 բանաձեւը:
Կազմակերպությունները, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, տեղակայված են Մեծ Բրիտանիայում, Վիետնամում և Չինաստանում: