f

Անկախ

Տղաների մարմինները դեռ չկան, թշնամին ամեն օր մեր երկրից մի կտոր է դեռ տանում, իսկ Անդրանիկ Քոչարյանը խոսում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին․ Մ․ Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է Մարինե Սուքիասյանի հոդվածը, որում նա անդրադարձ է կատարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եյլութին, որում նա նշել էր․ «Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես...։ Հաջորդ քայլով պետք է լինի պատասխանատվության աստիճական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի»։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

«Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթը վաղվա քրեական գործի կարևոր հատորներից է լինելու։ Օր օրի թափ առնող դավաճանական վարկածի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի տեքստը բացառիկ էր իր ցինիզմով և ակնհայտորեն տպավորություն էր ստեղծվում, որ այն գրվել էր վաղուց ու այլ տեղ։

Բանակցությունների միտումնավոր փակուղի, պատերազմ, անհասկանալի վարքագիծ պատերազմի ընթացքում, պարտություն, և եղբայրական Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ։

«Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես...։ Հաջորդ քայլով պետք է լինի պատասխանատվության աստիճական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ որքան էլ դա ծանր լինի»։

Այս բառերից հետո միակ տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվի ռազմական շքերթում Անդրանիկ Քոչարյանի քայլերթը և ծնկաչոք Ադրբեջանի դրոշի համբույրը։

Պարոն Քոչարյան՝ բարոյապես և հոգեպես պարտվել ես դո՛ւ, քո՛ շեֆի հետ։ Դա եղել է անմեղսունակության, թե դավաճանության արդյունքում կպարզի քննիչ հանձնաժողովը։

Հայ զինվորը և հայ սպան ցուցադրել են բացառիկ հերոսություն, հայ ժողովուրդը 44 օր միտումնավոր խաբված լինելու պայմաներում ցուցաբերել է բացառիկ կամք ու միասնականություն։ Արցախցին անվերջ ռմբակոծության տակ 44 օր մահվանը նայել է բաց աչքերով և միայն ու միայն Ձեր իշխանության ապիկարության պատճառով էր, որ մի քանի 100 մլն արժողությամբ զենքերը չաշխատեցին։

Ապշեցուցիչ է, բայց այն պայմաններում, երբ հազարավոր մեր տղաների մարմինները դեռ չկան, երբ նույնիսկ գերիների թիվը հայտնի չէ ու թշնամին ամեն օր մեր երկրից մի կտոր է դեռ տանում, խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին։ Թշնամու պարագայում նա խիստ կառուցողական է։ Եվ քանի որ նրա գործողությունները սովորաբար ունեն սեփական բարեկեցության ենթատեքստ, գուցե Անդրանիկ Քոչարյանին էլ ասետրինայի գո՞րծն են խոստացել, դրա համա՞ր է շտապում։

Ադրբեջանի անամոթ ինցեստի այս միտումը պատահական չէ։ Օրեր առաջ էլ նույն գիծն էր տանում Նիկոլի էկոնոմիկայի նախարարը։

Գուցե հանձնարարությունն է այդպիսին, կամ պայմանավորվածությո՞ւնը։

Բայց այն, որ տեքստերը գրվում են կա՛մ ինչ-որ դեսպանատների նկուղներում, կա՛մ այլ ոչ բարեկամ երկրներում շատ հավանական է։

Տեքստերի բացառիկ անամոթությունները ստիպում են մտածել, որ դրանք նախնական սցենարի մի հատված են կամ էլ կապիտուլյացիոն թղթի բանավոր պայմանավորվածությունների հավելվածից»։ 

անդրանիկ Քոչարյան Մարինե Սուքիասյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին