f

Անկախ

Հնչած սուտը ընդամենը ձև է մեզ պատժելու համար, որ նիստը փակ է անցկացվել․ Կարապետյանը՝ Սամսոնյանի հայտարարության մասին


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԼՀԿ-ական Անի Սամսոնյանին սուտ խոսելու մեջ է մեղադրում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իշխող ուժի պատգամավորն ասաց, թե երեկ Անի Սամսոնյանը  փակ նիստի ժամանակ հնչած մի միտք է վերագրել իրեն, սակայն ինքը պնդում է, որ նման միտք չի արտահայտել։ Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց երեկ տեղի ունեցած նիստից, որն իրենց խմբակցության քվեարկությամբ փակ էր անցկացվել։

«Գուցե ընդդիմադիր երեւալու բարդույթը չհաղթահարելու պատճառով երեկ առավոտյան ԱԺ նիստը սկանդալով բացվեց՝ նիստի փակ եւ բաց լինելու կապակցությամբ։ Ես ասացի, որ այդ աղմուկ-աղաղակը հերթական անգամ գերիների զգայուն հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է։ Պարոն Մարուքյանը փակ նիստի ժամանակ ինձ ասաց, որ ես չպետք է նման հայտարարություն անեի,  ես էլ ասացի, որ եթե նրանք շարունակեն շահարկել հարցը, ապա ես էլ շարունակելու եմ օրինակներ բերել, թե նրանք ինչպես են քաղաքական դիվիդենտներ հավաքում գերիների հարցի շուրջ»,- պատմեց նա։

Մարիա Կարապետյանը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ սոցիալական հարթակներում լուր էր տարածվել, որ Ադրբեջանի իշխանությունները հայ ռազմագերիներին ստիպելու են քայլել ռազմական շքերթի ժամանակ։ Ըստ նրա՝ Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության  ժամանակ այս տեղեկության շուրջ քննարկում են ունեցել ԱԱԾ ներկայացուցչի եւ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ, եւ  հետաքրքրվել, թե որքանո՞վ է արժանահավատ այս լուրը։

«Նրանք ասացին, որ հետազոտություն են կատարել, եւ այս լուրը միան սոցիալական մեդիաների տիրույթից է ծագում եւ ամենայն հավանականությամբ հայկական տիրույթում ծագած ապատեղեկատվություն է։ Ես թե՛ երեկվա նիստին պարոն Մարուքյանին ուղղված իմ խոսքում, թե՛ հարցազրույցներից մեկում շեշտել եմ, որ իհարկե, մենք կարող ենք պնդել, որ Ադրբեջանի իշխանություններից հնարավոր է ակնկալել ցանկացած տիպի ռազմական հանցագործություն, բայց շթերքի ժամանակ ռազմագերիներին ստիպել քայլելը զարհուրելի հանցագործություն է եւ կարելի է օրինակ,  փակ նամակի միջոցով այս մասին տեղեկացնել միջազգային դերակատարներին, այլ ոչ թե այդ մասին հրապարակում անել, հաշվի առնելով ռազմագերիների հարազատների զգացմունքները»,- պատմեց Մարիա Կարապետյանը՝ հավելելով, թե իր առաջարկը  դուր չի եկել ԼՀԿ ղեկավար  Էդմոն Մարուքյանին եւ վերջինս ԱԺ ամբիոնից փակ նիստի ժամանակ իրենց թրքասեր եւ ադրբեջանասեր է անվանել,  իսկ Անի Սամսոնյանն էլ նույնն արդեն բաց  ֆորմատով է հայտարարել ԱԺ ամբիոնից։

«Հնչած սուտը ընդամենը ձեւ է մեզ պատժելու համար, որ նիստը փակ է անցկացվել, որ  այ տեսեք, դուք նիստը փակ եք անում, ես նիստից դուրս կգամ եւ ձեզ կվերագրեմ մի սուտ միտք, դե եկեք ու դրա տակից դուրս եկեք»,- շեշտեց նա։

 Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում հայտարարությունների ժամին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ասել էր, թե Մարիա Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում:

Մարիա Կարապետյան Անի Սամսոնյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին