f

Անկախ

Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաներ․ ի՞նչ է ասել Մարիա Կարապետյանը փակ նիստում՝ ըստ Անի Սամսոնյանի


Ազգային ժողովի փակ քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մարիա Կարապետյանը ասել է, թե չի կարծում՝ Ադրբեջանը սպասվող զորահանդին ցույց տա մեր ռազմագերիներին, քանի որ Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Երեկ, եթե նկատեցիք, Մարիա Կարապետյանն այն պատգամավորներից էր, որը մինչև վերջ պնդում էր, որ մենք քաղաքական դիվիդենտներ ենք շահում ռազմագերիների հարցի քննարկումներից։ Մենք այդ նիստի ժամանակ հասկացանք, թե ինչու էր Մարիա Կարապետյանը պնդում, որ այդ հանդիպումը փակ լինի։ Որովհետև փակ հանդիպման ժամանակ Մարիա Կարապետյանը մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես՝ պարոն Մարուքյանի հետ, թե մենք ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի մտայնությունն այն մասին, որ սպասվող զորահանդեսում կարող են մեր ռազմագերիներին ցույց տալ։ Մարիա Կարապետյանը բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում, թե Ադրբեջանը նման բան կանի, քանի որ Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաներ։ Երբ մենք ասացինք՝ չե՞ք տեսնում՝ ինչ վատ  վերաբերմունք են ցույց տալիս մեր ռազմագերիներին, տիկին Կարապետյանը որևէ արձագանք չի տվել, այն, ինչի հնարավորությունը նա ուներ։ Մեր պատասխանը նրան ուղղված ենթադրվում էր, որ նա կասի՝ այո, վատ են վերաբերվում։ Բայց նա դա չասեց և ըստ էության պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Մենք նրան ասել ենք՝ եթե կասկածում եք, որ վատ են վերաբերվում, գնացեք և դիտեք տեսանյութերը, տիկին Կարապետյանը շարունակում էր մեզ հետ կռիվ անել։ Ես 2․5 տարի է այս խորհրդարանում պատգամավոր եմ և որևէ մեկին չեմ զրպարտել։ Բայց վերաբերմունքը պատերազմին և մեր ռազմագերիներին, այս անպատասխանատու պահվածքը որպես Ազգային ժողովի պատգամավոր, երբ պետական կառույցների շատ սուբյեկտներ, օր ու գիշեր ջանք չեն խնայում, որպեսզի միջազգային հանրությանը հասցնեն, որ մեր ռազմագերիների հետ վատ են վերաբերվում, սա պարզապես խայտառակություն է և ամոթ»,- ասաց Անի Սամսոնյանը։

Անի Սամսոնյանի խոսքով՝ քանի որ կառավարության ներկայացուցիչը ներկա չէր քննարկմանը, իրենք շատ հարցերի պատասխաններ չեն կարողացել ստանալ։ Բացի այդ՝ իրենք քննարկումը փակ անցկացնելու՝ իշխանականների պնդումները անհիման են համարում։

«Փակ հանդիպման ժամանակ բերված այն բոլոր փաստարկները, որ հանդիպումը պետք է փակ լինի, որովհետև կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք կպարունակեն կամ գաղտնիք կամ կվնասեն մեր ռազմագերիներին, չկային, այդպիսի հարց ոչ իշխանության ներկայացուցիչն է քննարկել, ոչ էլ կառավարության ներկայացուցիչն է ներկա եղել, որ մենք կարողանանք հարցեր տալ։ Այդ փաստարկը պարզապես փուչիկ էր։ Ուղղակի իշխանությունը չէր ուզում այս հարցը քննարկել և վերջ։ Այսինքն՝ իշխանությունը տապալեց այդ ամբողջ քննարկումը», - նշեց Անի Սամսոնյանը։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթին, որտեղ նա նշում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Անի Սամսոնյանը կառավարությանը խորհուրդ տվեց նախ ճշտել, թե որն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային բնագիծը։

«Եթե այսօր դուք չեք կարողանում պաշտպանել ձեր պետական սահմանները, եթե համայնքապետերը պետք է զենք առնեն ու բնագծերով զբաղվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Այս իշխանությունը մինչև հիմա սա չի կարողանում հասկանալ։ Մարդիկ սգի մեջ են, երեխա են կորցրել, ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ», - նշեց պատգամավոր Սամսոնյանը։ 

Անի Սամսոնյան Մարիա Կարապետյան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին