f

Անկախ

Բաղդասարով. Չեմ զարմանա, եթե իմանանք, որ Փաշինյանն ու իր թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են


Ադրբեջանում դեկտեմբերի 10-ին կնշեն նոր տոն՝ հաղթանակի օրը (ի պատիվ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի): Դրան մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվին ռազմական օգնություն է ցույց տվել:

Թուրքիան ակտիվորեն փորձում է առաջ մղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանն իր մասնակցությունը, չնայած Անկարան պաշտոնապես կապ չունի Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված հրադադարի հետ: Էրդողանի ներկայությունը Բաքվում, կարծես թե, հարկադրված զիջում է Ռուսաստանին: Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը «Свободная Пресса»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասում ազդեցության մենաշնորհը:

«Էրդողանն ահռելի ավանդ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Բաքվի հաջողության մեջ, ինչն անհնար է հերքել: Նույնիսկ Ղարաբաղի Պաշտպանության բանակի վատ պատրաստվածությունը եւ Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը հաշվի առնելով: Այս պատճառով նա գնում է շքերթի, որտեղ նրան ողջունելու են ինչպես հերոսի: Հիմա Թուրքիան Հարավային Կովկասում է, իսկ Ռուսաստանի մենաշնորհն այնտեղ ավարտվել է: Ադրբեջանում՝ հաստատապես»,- նշել է Բաղդասարովը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղում պարտության մեղավորությունը զգալի չափով ընկած է Հայաստանի ղեկավարության վրա. «Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա կանխամտածված է արվել, եւ Փաշինյանն ու նրա թիմը այդ տարածքը որոշակի գումարով ուղղակի ծախել են: Նրանք արել են այն, ինչը պետք է անեին ռազմական գործողությունների ժամանակ: Ուստի անիմաստ էր Ռուսաստանի միանշանակ աջակցության ցուցաբերումը: Առավել եւս, որ որոշակի ռազմատեխնիկական օգնություն, այնուամենայնիվ, ցույց է տրվել: Հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելը ճիշտ միջոցառում էր: Այլ հարց է, որ Ադրբեջանի գործողություններն առանձնապես չվիճարկելով, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խիստ կերպով պահանջեր նրա տարածքից թուրքական ուժերի եւ թրքամետ ահաբեկչական խմբավորումների դուրսբերումը: Չէ՞ որ սրանք մեր սահմաններն են: Մենք չափից ավելի հաճախ ենք համաձայնում մարտավարական վնաս կրելուն հանուն պատրանքային ռազմավարական օգուտի: 

Պետք է հասկանալ, որ Էրդողանը գնում է Բաքու` ինչպես իր գաղութ: Նա վերջնականապես կպցրել է Ադրբեջանն իրեն: Ալիեւն իր ինքնիշխանությամբ վճարեց Ղարաբաղի միացման (կարծում եմ` ժամանակավոր) համար»:

Բաղդասարովը նշել է, որ Ալիևն ի սկզբանե ցանկանում էր «Հաղթանակի օրը», որին շքերթ է նախատեսված, դեկտեմբերի 8-ին նշանակել: Սակայն պարզվեց, որ Թուրքիայում այդ օրը նշվում է Քեմալ Աթաթուրքի ծննդյան օրը: Հավանաբար Անկարայից զանգահարել են Բաքու եւ խորհուրդ տվել չխառնվել իրենց թուրքական տոնին: Եվ Ալիեւը փոխել է ամսաթիվը: Սա, կարծես, հրահանգ էր Թուրքիայի տարածաշրջանային կոմիտեից:

«Եվ հիմա Ալիեւը երկու քարի արանքում է հայտնվել: Եթե ​​Հայաստանը տարածքներով վճարեց Ռուսաստանի հետ հարաբերություններում իր ոչ ադեկվատ դիրքորոշման համար (որը, հուսով եմ, շուտով կշտկեն, քանի որ Երեւանն այլ ընկերներ չունի), ապա Ադրբեջանը վճարեց իր անկախությամբ`  իրեն Էրդողանին նվիրելով: Դժվար է երկու տիրոջ ծառայել: Շատերը վախենում են, որ հանկարծակի շարժումների պատճառով Երրորդ աշխարհամարտ կսկսվի: Սակայն Էրդողանն անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում, Հայաստանը եւս գռմռում է, եւ ոչինչ, համաշխարհային պատերազմ չի սկսվում: Թուրքիան սադրում է մեզ, այո: Պուտինը այժմ կանգնած է նույն շարքում, ինչ եւ Նիկոլայ Առաջինը, Եկատերինա Երկրորդը` ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ցարերը: Եվ նա միակն է, ով, ըստ ամենայնի, որոշեց, որ այդպիսի պատերազմում նա չի լինելու:

Բայց նրան դա չի հաջողվի: Ստիպված կլինենք դա անել: Պանթուրքական ընդլայնումը դիվանագիտական ​​միջոցներով հնարավոր չէ կանգնեցնել: Դիվանագիտությունը, փափուկ ուժը պետք էր զբաղվել Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ ցանկացած այլ «երկրում» նախորդ 30 տարիների ընթացքում: Բայց դրանով չեն զբաղվել: Իսկ հիմա արդեն շատ ուշ է: Արեւելքում դիմակայությունից հրաժարվելը թուլություն է համարվում, այլ ոչ թե մեծահոգություն»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյան Սեմյոն Բաղդասարով

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին