f

Անկախ

Երբ Ալիևը հայտարարում է՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական են, դրան չի հնչում արձագանք, բայց Փաշինյանը չի զլանում լայվ մտնի ու խոսի կորցրած օծանելիքի մասին. Իվետա Տոնոյան


Ես՝ որպես հայ, անասելի ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա այդ հայտարարությունները լսելով, բայց այդ հայտարարությունների ազդեցությունն ավելի բացասական հետևանք թողեց այն ժամանակ, երբ ՌԴ պաշտոնատար անձիք ավելի շուտ արձագանքեցին մեզ համար այդ ստորացուցիչ հայտարարություններին, քան Հայաստանի պատկան մարմինները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանում տեղի ունեցած ռազմաշքերթի ժամանակ Իլհամ Ալիևի և Էրդողանի հնչեցրած հայտարարություններին:

«Ես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունից, վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գան և պատասխանեն Ալիևի և Էրդողանի հայտարարություններին: Ընդդիմության այս կամ այն գործիչի քննադատությունից հետո վարչապետն աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին կամ մեղադրանքներին, սակայն հետպատերազմյան շուրջ մեկ ամսվա ընթացքում չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին, ինչպես նաև նախօրեի արված հայտարարություններին, ես իսկապես դրանց համար անասելի մեծ ցավ եմ ապրում»,- ասաց Տոնոյանը և հավելեց.

«Երբ հնչում են հայտարարություններ՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական են, դրան չի հնչում արձագանք, իսկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը չի զլանում և կորցրած օծանելիքի վերաբերյալ հանդես է գալիս ստատուսով կամ լայվով»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե փողոց դուրս եկած մարդիկ քիչ են և ժողովուրդը չեն դեռ, Տոնոյանը հիշեցրեց, որ մենք այսօր ունենք ապատիայի, սգի, շոկի մեջ գտնվող ազգաբնակչություն: «Չմոռանանք՝ այսօր հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց զավակներին, ամուսիններին, հազարավոր ընտանիքներ չգիտեն իրենց զավակների ու ամուսիների ճակատագրի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքներում կան հաշմված երիտասարդներ: Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուրի մոտ կա գիտակցությունը, որ հայրենիք ենք կորցրել, յուրաքանչյուրը հասկանում է, որ օրվա իշխանությունն է մեղավոր Արցախի կորստի համար, և այդ բոլոր մարդիկ վստահաբար դուրս են գալու փողոց, ես չեմ կասկածում»,- ասաց նա:

Իվետա Տոնոյան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին