Կորոնավիրուսիաց պաշտպանվելու համար բժշկական դիմակներ կրելը դեռևս այլընտրանք չունի։ РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը: Գրում է Gazeta.ru-ն։
«Օգտագործելով անձնական պաշտպանական միջոցներ՝ մենք պաշտպանում ենք մեզ և մեր շրջապատին», - ասել է համաճարակաբանը:
Ըստ նրա, այս պահին դիմակներ կրելը այլընտրանք չունի, քանի դեռ բնակչության 90% -ը պատվաստանյութ չի ստացել:
Մինչ օրս Ռուսաստանում 2,5 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 69 միլիոնը։