Կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 70 միլիոնը: Այդ մասին հետևում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Համալսարանի տվյալներով՝ աշխարհում վարակվել է 70 000 538 մարդ: Նրանցից ավելի քան 1.5 միլիոն մարդ մահացել է: Վերականգնվել է ավելի քան 45 միլիոն:
Ավելի վաղ Իսլանդիայից մի խումբ հետազոտողներ հայտնաբերել էին կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ, որը նկատվել էր հիվանդների մեծ մասի մոտ:
Խոսքը մալգիայի մասին է՝ մկանների, ջլերի, փափուկ հյուսվածքների, ոսկորների և օրգանների շրջանում ցավերի մասին է: