f

Անկախ

Մեր պետությանն սպասվում է երկրորդ կործանիչ հարված, քանի Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, այդ հարվածը չի ուշանալու. ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան


Այսօր մեր ազգը մեծ ողբերգություն է ապրում, ցավալի է, որ նոր ենք զգում շատերս, բայց այդ ողբերգության հիմքը դրվեց 2018 թվականի մայիսից, երբ չզգացինք ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվելու, երբ իշխանության եկան այն մարդիկ, որոնց ուղեղները թլպատվել է դոլարով: Այս մասին «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Ասել, որ ծանր վիճակի մեջ ենք, նշանակում է ոչինչ չասել, մեզ այսօր մեկ խնդիր պետք է հուզի՝ շուտ դուրս գալ այս վիճակից, եթե այս վիճակից դուրս գալու համար միակամ չեղանք, չի բացառվում երկրորդ կործանիչ հարվածը պետությանը: Իսկ քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, երկրորդ հարվածը չի ուշանալու, որին մենք չենք դիմանա, և պետությունը կկորցնենք ազգովի, դրա մասին պետք է մտածենք»,- հայտարարեց նա և հավելեց, որ այսօրվա իշխանությունները տառապում են և մտածում են գեբելսյան հոգեբանությամբ:

Նա շեշտեց, թե իշխանություններն ասում են՝ իրենք մեղավոր չեն. հայ ժողովրդի այն հատվածն է մեղավոր, որն իշխանությունը տվեց այդ մարդկանց, սա է մեր իսկական դժբախտությունը, եթե չհասկանանք դա, երբեք չենք կարող գլուխ բարձրացնել և ուղղել մեր մեջքը:

Մարատ Գրիգորյանը շեշտեց, որ այսօր Արցախ չկա, այն դարձել է ռուսական ռազմաբազա՝ ռուսական զորքերով, որտեղ ապրում են հայեր: «Երբ դուրս գան ռուսները, Արցախ գոյություն չի ունենա, եկեք մտածենք այդ մասին: Այսօր մեր սահմանները պաշտպանված չեն, զինվորներն ասում են՝ սահմանին վիճակ չկա, ասում են՝ ուղղակի մենք մտածում ենք ինչպես անենք, որ մեզ չգողանան: Այսօր իշխանությունն ունակ չէ այդ հարցերը լուծելու, ընդդիմությունն էլ ունակ չէ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ընդդիմությունը մեկ խնդիր ունի այսօր՝ այս իշխանությանը հեռացնել, հակառակ դեպքում կկորցնենք մեր երկիրը: «Այսօր չեզոք, պասիվ լինելը մեծ հանցագործություն է, սա դավադրություն էր մեր երկրի հանդեպ, որը պատրաստվում էր մեր ժողովրդի դեմ երկար տարիներ, սորոսիզմով, և վերջապես գտան մեր երկրում մի փողոցային հավաքածու, բերեցին իշխանության՝ երկիրը հասցրեցին այս վիճակի: Սթափվե՛ք բոլորդ»,- կոչ արեց Մարատ Գրիգորյանը:

Մարատ Գրիգորյան Վազգեն Մանուկյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին