Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վազգեն Մանուկյանը հանդիպել է մտավորականության ու մշակույթի ներկայացուցիչների հետ։ Կանխատեսելով նուրբ ու դյուրագրգիռ մշակութային հոգիների խանդի տեսարանները, ֆիքսեմ․
- եթե ձեզ չեն հրավիրել այնտեղ, ու դուք նեղվել եք, ուրեմն մսուր-մանկապարտեզ եք (անկախ տարիքից ու վաստակից)
- եթե ձեզ հրավիրել են այնտեղ ու դուք ոգևորվել եք, դուք ընտրյալ չեք, այլ կրկին՝ մսուր-մանկապարտեզ։
Ոչ ոք ընտրյալ չէ՝ հայտնվելով ընդհանուր հավաքին, ու ոչ ոք մերժված ու անտեսված չէ՝ եթե ձեզ այս անգամ չեն հիշատակել։
Մեծացեք, տիկնայք ու պարոնայք։ Վազգեն Մանուկյանը ձեր դայակը չի։