f

Անկախ

«ՀՀ կառավարությունը չի թողել որեւէ այլնտրանք». «Սանիթեք» ընկերության հայտարարությունը


Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության եւ դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի եւ իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ եւ այլն: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որեւէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որեւէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որեւէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, եւ քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ։

Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների եւ «Սանիթեքի»  նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի: Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր:

Բացի քրեական գործեր հարուցելու եւ անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության եւ քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է  «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաեւ՝ «Սանիթեքի»  գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։

Բացի «Սանիթեք»-ից  ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երեւանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները եւ միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:

Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի»  ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետեւանքով «Սանիթեք ընկերությունների»  խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը եւ գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետեւանքների ընկերության բաժնետերերի համար:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել նաեւ, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որեւէ արձագանք չի ստացվել եւ բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետեւանք:

Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի եւ կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսեւորի բարի կամք եւ իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:

Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու եւ ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որեւէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»:

Սանիթեք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին