Բրազիլիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 6 970 034-ի։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 42 889 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է կորոնավիրուսային վարակ ունեցող 182 799 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 73 միլիոնին։