f

Անկախ

Տեղի է ունեցել առնվազն էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում. Վահագն Թեւոսյանը՝ «Այո՛»-ի լոգոյի «հեղինակի» մասին


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանն անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բրենդինգի մրցույթը շահած Garoon գործակալության ֆեյսբուքյան էջի պարզաբանմանը:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես գրել է. «Garoon-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից:

Եթե ընդունենք, որ դիցուք ես օրենսդրություն չեմ խախտում, ապա նույնիսկ այդ դեպքում դա ինձ իրավունք չի տալիս որպես ոգեշնչման աղբյուր հղում անելով Բիթլերին՝ Հեյ Ջուդն իմ անունից փորձել սղացնել Գրեմիի: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել առնվազն, իմ կարծիքով, էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետեւ վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ: Այնուամենայնիվ ես դեռ մեր փորձագետներին կխնդրեմ մանրամասն տեղեկանք տալ, թե արդյոք օրենքի կատարման հետ կապված ամեն բան նորմալ է:

Ինչ վերաբերում է բուն լոգոյին: Թույլ տվեք շատ սուբյեկտիվ անձնական կարծիք հայտնել: Կարծում եմ՝ լոգոյի ինչպիսին լինելու ընտրությունը քարոզարշավ անող կողմի ընտրությունն է: Այդ կողմն է շահագրռված իր քարոզարշավի նաեւ վիզուալ հաջողությամբ: Որտեղից է գալիս այդ պահանջը մասնագիտական ժյուրիի անհրաժեշտության մասին: Վստա՞հ եք, որ ճիշտ է, եթե մասնագիտական ժյուրին այնքան կողմնակալ լինի, որ ընտրի ԱՅՈ-ի հաջողությանը նպաստող լոգոտիպ: Ի վերջո Հանրապետության կամ մայրաքաղաքի զինանշա՞ն է քննարկման առարկան, թե՞ պետական մրցանակի հավակնորդ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի կողմի հայտարարած մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց, որ այդ լոգոն գրագողություն է եւ մրցույթի պայմաններով 3 միլիոն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն։

Վահագն Թևոսյան ՖԲ Գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին