f

Անկախ

Շրջանառում են՝ իբր ընդդիմությունը որդեկորույս մայրերին գումար է առաջարկում ակցիաներին մասնակցելու համար. Ի.Տոնոյան


Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց: Գիտեինք նաև, որ սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել:

Գիտեինք, բայց մինչև վերջին պահը դժվարանում էինք հավատալ, որ Նիկոլի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը:

Իշխանական քարոզչամեքենան անամոթաբար այսօր այլանդակ ստի հերթական չափաբաժինն է դրել շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը Եռաբլուրում որդեկորույս մայրերին գումար են առաջարկում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Լա՛վ, դուք ընդհանրապես որևէ սրբություն ու բարոյական արժեք ունե՞ք: Ես հասկանում եմ, որ դուք ձեր բաղձալի աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ եք ցանկացած անբարո ու ստոր քայլի, բայց անարգել մեր հերոսների հիշատակը մենք թույլ չենք տա: Դու՛ք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը, դու՛ք եք, որ ձեր բունկերներում ու ապաստարաններում թաքնված սարսափում եք անհետ կորած մեր զինվորների ու գերիների հարազատների աչքերին նայելուց, դու՛ք եք, որ ժամեր շարունակ անորոշության ու հուսահատության մեջ եք թողնում այն հարյուրավոր ծնողներին, որոնց որդիների գերեվարման մասին տեղեկություններով հեղեղված էր ամբողջ համացանցը: Հետևաբար, գոնե մի փոքր  ամոթ ունեցեք ու լռե՛ք…

Լռե՛ք, քանի որ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառը ձեր դեմ է օգտագործվելու: Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից: Ժամանակն այլևս ձեր դեմ է աշխատում, բարոյական օրենքներից զուրկ իշխանիկներ»,- գրել է Տոնոյանը:

Իվետա Տոնոյան ՖԲ Գրառում

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին