f

Անկախ

Դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանությանը․ Շիրինյանը ոստիկաններին կոչ արեց արժանապատվորեն դուրս գալ


Այսօր մեր հայրենիքը վտանգված է, անիշխանութույուն է տիրում։ Ինքներդ նկատում եք, որ մեր սահմաններին հաճախ սովորական քաղաքացին է մի թիզ հողի համար կռիվ տալիս, տեղական ինքնակառավարման մարմիններն են կռիվ տալիս, բայց ո՞ւր է իշխանությունը։ Անգամ այս պարագայում մենք նորից գերեվարվածներ ունենք, բայց քար լռություն է տիրում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Արժանապատիվ հայեր, մենք իրավունք չունենք անմասն մնալու, որովհետեւ մենք կորցնում ենք պետականություն, մեր երկիրը, յուրաքանչյուր քաղաքացի, ով ինքնասիրություն եւ արժանապատվություն ունի, անպայման պետք է մեր կողքին լինի։ Մենք ունենք ստահակ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով պատրաստ է բախումների տանել։ Ի պատիվ այս շարժումը ղեկավարողներին, պիտի ասեմ, որ նրանք խոհեմորեն առաջնորդում են խուսափելու այդ բախումներից, բայց դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, ոչ, բախում են ուզո՞ւմ, բախում կստանան»,- ասաց Շիրինյանը։

Նա դիմեց ոստիկանության ծառայողներին․ «Պարոնայք սպաներ, շարքայիններ, դուք ունեք ապիկար եւ ապաշնոր ղեկավարություն, դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանությանը։ Հիշեք, թե մարտի 1-ին այս ստահակըինչպես ժողովրդին հանեց ոստիկանության դեմ։ Մի մոռացեք, որ այդ մասսայական անկարգությունների հետեւանքով քաղաքացիական 8 անձ եւ ոստիկանությունից երկու զոհ ունեցանք։ Եթե մինչ պատերազմը կարելի էր փորձել եւ ընկալել ձեր մոտեցումը, բայց այսօր անընդունելի է, ո՞ւմ եւ ի՞նչին եք ծառայում։ Դուք ծառայում եք մեկին, ով առանց աչքը թարթելու 5000-ից ավելի զոհ տվեց, ով ձեր գործընկերներին  զոհեց։

Ոստիկանության գնդապետը եւս մեկ անգամ կոչ արեց շրջահայաց ու հեռատես լինել։

«Հարգում եմ ձեր համազգեստը, չէ որ 20 տարի ես պատվով կրել եմ այդ համազգեստը։ Ուզում եմ, որ արժանապատվորեն կրեք այն։ Ուզո՞ւմ եք ծառայել այն իշխանությանը, որի դրդմամբ կամ հանցավոր անտարբերության արդյունքում Կենտրոնի ոստիկանության բաժին մտան արմավոլները ու ծեծեցին ձեզ։ Մենք գործընկերներ ունենք, որոնք իրենց արժանապատվությանը ցածր համարեցին այս իշխանությանը ծառայել, խնդրում եմ ձեզ՝ արժանապատվորեն դուրս գալ, իսկ եթե հանկարծ կլինի այնպիսի իրավիճակ, որ ոստիկաններից որեւէ մեկը  ձեռք կբարձրացնի իր ժողովրդի վրա, ուրեմն ես կլինեմ առաջին շարքում ու կկտրեմ այն ոստիկանի ձեռքը, ով ձեռք կբարձրացնի իր ժողովրդի վրա,- ընդգծեց նա։

Սայաթ Շիրինյան ելույթ Տեսանյութեր Հայրենիքի փրկության շարժում Արժանապատվության երթ

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին