f

Անկախ

ՀՀ սահմանները գծով ունեն նկարագրություն՝ որ մասով է անցնում, ինչ գետով, լեռան լանջով․ պետք է բոլոր նյութերը խոր ուսումնասիրեին, նոր բանակցություններ վարեին․ քարտեզագիր


GPS տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են սահմանների գծման համար, չպետք է զարմանալ, մասնագետի ձեռքում, այսպես կոչված, արբանյակային ընդունիչով սահմանազատման աշխատանքներն ամբողջ աշխարհում բավականին տարածված են: Եթե դա կիրառում է մասնագետը և կոմպետենտ անձը, այն կարող է մեզ մեծ օգուտներ բերել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» լուծարված ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ Շահեն Շահինյանը:

 

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում խոսել է քարտեզագրման աշխատանքների մասին, սակայն չի ներկայացրել մանրամասներ, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ովքեր են զբաղվում այդ աշխատանքով և որ քարտեզն է հիմք ընդունվել:

Շահինյանն ընդգծեց, որ 1996 թվականին կազմվել է հայ-վրացական սահմանի սահմանազատման հանձնաժողով, որը 2000 թվականին՝ վարչապետի հրամանով , վերաձևավորվել է և դարձել ՀՀ սահմաններով զբաղվող հանձնաժողով, որը զբաղվել է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման աշխատանքներով և ներգրավված են եղել 10-ից ավելի պետական գերատեսչության մասնագետներ, այդ թվում՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» արդեն իսկ լուծարված ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Նրա համոզմամբ՝ ընդունելի չէ, որ այդ հարցով զբաղվի մեկ գերատեսչություն, կամ մեկ-երկու անձ, այս պահին այդ խնդիրն ունի մեծ հասարակական հետաքրքրություն և պետք է աշխատանքներում ներգրաված լինեն մասնագետներ, որոնք չեն գտնվում Կառավարության կազմում, որպեսզի այդ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ և վերահսկելի լինի հասարակության համար:

«ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հունվարին նախատեսվում է քարտեզագրման, սահմանազատման համար հանձնաժողովի ստեղծում, բայց հարց է առաջանում, նոյեմբերի 9-ին ստորագրվում է փաստաթուղթ, ինչու է հանձնաժողով ստեղծում հունվարին, հնարավոր չէ՞ր այդ հանձնաժողովը ստեղծել մեկ շաբաթում: Պարզ չէ նաև, թե այդ հանձնաժողովն ինչ սկզբունքներով է ձևավորվելու, այսքան ժամանակ մենք այս հարցի մասին բարձրաձայնում ենք, բայց Կառավարությունից պատասխան չի եղել,որ նախատեսվում է հանձնաժողովի ստեղծում և պետք է ձեզ հրավիրենք, կամ ի՞նչ  կարծիք ունեք, իրենցից միայն մի պատասխան ունենք, որ աշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի, ժամանակին համաձայն ընթացակարգերով, բայց այդ ընթացակարգերը որո՞նք են և ինչ նկատի ունեն,  պատասխան դեռևս չունենք»:

Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ քարտեզագրման աշխատանքներին ներգրավել նաև ռուս մասնագետների, հաշվի առնելով այն հանգամանքը, ուսումնասիրվում են նաև Խորհրդային Միության քարտեզները, Շահինյանը նշեց.

«Մենք կայացած, անկախ պետություն ենք, ունենք ձևավորված պետական կառույցներ, ենթակառուցվածքներ և մասնագիտական փորձ ունեցող մարդիկ, մեր ռեսուրսները, իմ գնահատմամբ, պետք է բավարար լինեին այդ քարտեզագրման պրոցեսը իրականացնելու համար, որովհետև վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի ներքին քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ուժերով, պետական մարմինների կամ մասնավոր ուժերի կողմից, և մենք կարող ենք այդ պրոցեսն իրականացնել: Ինձ համար մեծ հարցեր է առաջացնում ՀՀ նախագահի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով նրանից աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին: Նախ պետք է պարզաբանել՝ նախագահն ի՞նչ նկատի ունի այդ նամակում նշված աջակցության տակ, դա վերաբերո՞ւմ է քարտեզագրական մասնագիտական ներուժին, թե՞ վերաբերում է զորքերին, եթե զորքերին է վերաբերում, այդ հարցին պետք է պատասխանի ՊՆ ներկայացուցիչը, եթե մասնագիտական, ցավում եմ, որ նախագահը կարծում է, որ մենք այդքան մասնագիտական ներուժ չունենք: Եթե մասնագետների կարիք կար, առաջին հերթին պետք է դիմեր Հայաստանի հասարակությանը, եթե կադրեր չլինեին,  նոր դիմեր ուրիշներին:

Շահեն Շահինյանը նաև նշեց, որ պետք է նկատի ունենալ նաև մեկ նրբություն, որ ՀՀ սահմանը չի որոշվում միայն քարտեզով.

«Հայաստանի սահմանները միայն գծով նկարած լինելուց, ունեն նաև նկարագրություն՝ որ մասով  է անցնում սահմանը, ինչ գետով, ինչ լեռան լանջով, այսինքն՝ այն ունի նաև տեքստային նկարագրություն և այդ երկուսի համադրությունը միայն մեզ կարող է հնարավորություն տալ իմանալու սահմանի հստակ ձևը: Մենք  կարող ենք Ադրբեջանի հետ բանակցել և փորձել ստանալ մեզ համար առավելագույն ընդունելի տարբերակը: Պետք է բոլոր քարտեզները, մեր ձեռքի տակ եղած նյութերը խորը ուսումնասիրվեին, պարզվեին՝ որոնք են մեզ համար ավելի շահեկան տարբերակը և ըստ դրա՝ տարվեին բանակցություններ ադրբեջանական կողմի հետ: Ես համոզված եմ, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ ունի ձևավորած տեսակետ և ընտրված  քարտեզներ, որոնցով ինքն առաջնորդվում է և իր տեսակետը դրանով առաջ է մղում:

Շահեն Շահինյանը, անդրադառնալով Հադրութի ղեկավարի նշած այն հայտարարությանը, թե Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը Ռուսաստանի հրապարակած քարտեզներում Հայաստանի վերահսկողությունից դուրս են հայտնվել, քարտեզում այդ երկու գյուղերի հատվածը կապույտ գծով ներառված է, որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, Շահինյանը նշեց. «Ռուսաստանի պաշտպանության  նախարարությունը պարբերաբար իր կայքում հրապարակում է Արցախի տարածքում իրենց պատասխանատվության տակ գտնվող  գոտու քարտեզը, մի հետաքրքիր դրվագի ականատես եղանք, որ դեկտեմբերի 13-ին հրապարակվում է քարտեզ, որտեղ Խծաբերդի տարածք նշված է որպես Ադրբեջանի վերահսկողության տարածք,  դեկտեմբերի 14 -ին հրապարակված քարտեզում այդ քարտեզը նշված է որպես ռուս խաղաղապահների վերահսկողության տարածք, իսկ հաջորդ օրը՝ 15-ին, այդ տարածքը նշված է կրկին ադրբեջանական վերահսկողության տարածք, դա մեծ հարց է՝ ո՞նց է  ստացվել, որ դա փոփոխվել է, չէ որ դա մասնավոր տեղեկություն չէ,  դա ՌԴ-ի ՊՆ կայքում տեղադրված պաշտոնական նյութ է»:

Շահեն Շահինյան Սահման քարտեզ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին