f

Անկախ

Նոր հասցե, նոր գործընկերներ ու նոր ծրագրեր


Ճիշտ կազմակերպված աշխատանքը, որակյալ ապրանք ու ծառայություն մատուցող բիզնեսը շահեկան է ոչ միայն գործարարի ու նրա թիմի համար, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:

 Դրա հանրօգուտությունն ու կարևորությունը ի հայտ են գալիս հատկապես երկրի համար դժվար ու բարդ իրավիճակում, երբ բարձրորակ ապրանքի ու ծառայության շնորհիվ պատերազմական պայմաններում ապահովվում է մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։ «Յունիմայն» ընկերությունը հայկական բիզնես ոլորտում է արդեն 12 տարի և ապահովում է տնտեսական ու հասարակական նշանակության բազմաթիվ ենթակառուցվածքների անխափան գործունեությունը։ Ընկերության ծառայությունների ու աշխատանքային սկզբունքների մասին խոսում է տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 

Հոսանքազրկումը պատերազմի օրերին կյանքի սպառնալիք կարող էր լինել, բայց չեղավ «Յունիմայնի» գեներատորների շնորհիվ:

 

«Յունիմայն» ընկերությունը զբաղվում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գեներատորների ներմուծմամբ, տեղադրմամբ ու վաճառքով։  Այդ գեներատորները ապահովում են հասարակական ու արտադրական տարբեր կառուցվածքների անխափան էներգասնուցումը՝ թույլ չտալով կաթվածահար անել աշխատանքային գորընթացը և կանխում է հավանական ֆինանսական վնասները։  Սակայն պատերազմի օրերին այդ գեներատորների աշխատանքը այլ նշանակություն ու կարևորություն ստացավ։ «Մենք չէինք կարող ենթադրել, որ ժամանակին «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ձեռք բերված գեներատորը անխափան կաշխատացնի տագնապի շչակը՝  ռմբակոծվող ու հոսանքազրկվող Ստեփանակերտում՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը, կամ մեր գեներատորները՝ տեղադրված Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներում, որոնց շնորհիվ ճակատագրական մի պահի չի ընդհատվի վիրավորներին օգնելու ընթացքը, որտեղ կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։ Մեր գեներատորներով վերազինվել են նաև ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի ռադիոկայանները՝  ապահովվել է մեր կամավորների արդյունավետ աշխատանքը պատերազմի օրերին։ ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 

 

Նոր հասցե, նոր գործընկերներ ու նոր ծրագրեր

 

«Յունիմայն»-ն իր գործունեությունը սկսեց որպես արտադրական տեխնիկա  ներմուծող ընկերություն. առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Խոշոր արտադրություններում ու ընկերություններում այդ տեխնիկան անընդհատ ու անխափան աշխատեցնելու համար կար գեներատորների պահանջարկ, և «Յունիմայնը» սկսեց զարգացնել գեներատորների ներմուծման ու սպասարկման ճյուղը․ «Ժամանակի պահանջին ընդառաջ մեր ընկերությունը զարգացրել է իր գործելակերպը, ներդրել նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ներմուծել նոր ապրանք ու հանդես եկել նոր առաջարկներով: Տեսականին համալրվում է շարունակաբար գեներատորներ, կոմպեսորներ, ավտոմատացման համակարգեր: «Յունիմայնը» այսօր իր առաջարկների բազմազանությամբ, ծավալով ու որակով շուկայի առաջատար ընկերություններից է։ Մենք արդեն ներկայացնում ենք մեր ապրանքատեսականին նոր հասցեում՝ Սասունցի Դավիթ 70/8, որտեղ ավելի ընդարձակ ու հարմարավետ է: Գործում է մանրածախ ու մեծածախ վաճառք: Մեզ դիմում են առանձնատան տիրոջից, ով տան ավտոմատացման համակարգ է տեղադրում կամ փոխարինում մինչև կառուցապատող ու արտադրող խոշոր ընկերություններ, ում անհրաժեշտ է գեներատոր, հոսքագիծ, և ամբողջ պրոցեսի ավտոմատացում» ,- ասում է ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ «Յունիմայնի» ծառայությունները բոլոր ուղղություններում պնևմատիկա, ավտոմատիկա,  գեներատորներ, իրականացվում են որակական բարձր մակարդակում։ Ընկերությունն ունի գործընկերների լուրջ և ընդլայնվող շրջանակ, ում որակյալ ու շարունակական սպասարկում ապահովելու համար ստեղծել է ուժեղ և հմուտ ինժեներական թիմ, ովքեր սպասարկում են բազմաթիվ խոշոր արտադրական և հասարակական նշանակության կենտրոնների (արտադրաբերական ձեռնարկություններ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանրախանութներ, մոլեր և այլն)։ «Մենք ապահովում ենք մեր գործընկեր ընկերությունների շարունակական սպասարկումը։ « Յունիմայնում» արխիվացվում են բոլոր մոդելները,  անգամ 5-6 տարի անց մենք կարողանում ենք լիարժեք սպասարկում իրականացնել, չեն առաջանա պահեստամասերի ձեռքբերման խնդիրներ: Դա մեր աշխատանքային սկզբունքն է՝ բարձրորակ ապրանքի հետ ապահովել նաև բարձրորակ սպասարկում: Տեխնիկայի անխափան աշխատանքը ապահովելու համար 6 ամիսը մեկ կատարվում է տեխզննում, վերահսկելու համար սարքի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում նաև տեխսպասարկում»,- « Յունիմայնի» աշխատանքային սկզբունքներն է ներկայացնում ընկերության տնօրենը և հավելում, որ ճիշտ խորհրդատվություն և մատչելի ծառայություն մատուցվում է յուրաքանչյուր հաճախորդի՝ անկախ նրանից հաճախորդը անհատ է, ով իր տան համար ավտոմատացման համակարգ է գնում, թե խոշոր ձեռնարկատեր, ով գեներատորներ ու հոսքագծեր է ձեռք բերում, բոլորը «Յունիմայնում» ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և շարունակական սպասարկման երաշխիքներ։  

 

«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել, պետք է շարունակենք զարգանալ ու մեր աշխատանքով զարգացնել մյուսների գործը։ Եթե կլինեն նոր ծրագրեր նոր արտադրությունների համար մենք պատրաստ ենք աջակցել մեր ինժեներական խորհրդատվությամբ: Ունենք զեղչային ճկուն համակարգ, պատրաստ ենք ապահովել ճիշտ թիրախային վերազինում և խորհրդատվություն: Օրինակ՝ պետությունը ներդրում է կատարել ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում, որտեղ նույնպես անհրաժեշտ են գեներատորներ ջերմոցի անխափան էներգասնուցումն ապահովելու համար համագործակցելով բանկի հետ լիզինգային ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նաև այդ ոլորտում նորեկների կայացմանը։ Ու մենք չենք պատրաստվում սահմանափակվել այսքանով, ունենք պնևմատիկայի, էլեկտրասնուցման ուղղությունների ընդլայնման նոր ծրագրեր։ Ճգնաժամից դուրս գալու գրավականը չկորցնել աշխատուժը, շարունակել ներմուծել ու զարգացնել տնտեսությունը։ Իրավունք չունենք կանգ առնել»,- ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 

 

Գրիգոր Մաջարյան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին