Դեկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովը (խորհրդարանը) հավանություն տվեց համադաշնությունում միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծին: Այդ մասին հաղորդվում է խորհրդարանի կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ) օրենքը պաշտպանել են 136 պատգամավորներ, 48-ը դեմ են եղել, 9-ը ընդհանրապես ձեռնպահ են մնացել: Կանտոնների խորհրդում (խորհրդարանի վերին պալատ) 24 պատգամավորներ աջակցություն են հայտնել նախաձեռնությանը, 11-ը հրաժարվել են աջակցել, իսկ յոթը ձեռնպահ մնացել:
Այսուհետ երկրում միասեռ ամուսնությունները թույլատրվում են: Իգական զույգերին հասանելի է նաև սերմնաբջիջների բանկերը:
Օրենքին դեմ է ծայրահեղ պահպանողական քրիստոնեական կուսակցությունը՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովրդավարական միությունը, որը նախկինում մտադիր էր նույնասեռ ամուսնությունների հարցով հանրաքվե անցկացնել: