Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զանգահարել է աշխատակիցներին և ստիպել, որ
մասնակցեն դեպի Եռաբլուր կազմակերպված երթին, չի համապատասխանում իրականությանը։