Զոհված զինծառայողների 475 ընտանիքի արդեն հատուցում տրամադրվել է։ Այս մասին ՀՀ կառավարության հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Կամուրջ ֆինանսավորում» ծրագրով ամսական 300 հազար դրամ կհատկացվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհետ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին:
ՀՀ կառավարությունը տեսանյութ է ներկայացրել։