Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 28,776 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 24158 հիվանդ, մահացել է 561-ը:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 2.906.503 բնակչի մոտ, բուժվել է 2.319.520 մարդ, մահացել է 51.912 մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 77 միլիոնը։