f

Անկախ

«Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը»․ ադրբեջանցիները՝ Ռուբեն Հայրապետյանի` Շուշիի տանը


Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի  հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել, մեր 5000 երեխեքն են զոհվել, 10 000-ից ավել երեխայի ճակատագիր խեղվել է, դրա մասին եկեք մտածենք, ի՞նչ տուն, թող տաս հատ էդպիսի տուն քանդվի, Երևանի տունս էլ եմ պատրաստ կորցնել, միայն թե էդ երեխեքն ու երկիրս հետ գան։ Ես ոչ միայն Շուշիում, այլ տեղերում էլ շատ ներդրումներ եմ արել, բայց թքած ունեմ ամեն ինչի վրա, ավելի կարևոր բաներ կան»,- նշեց նա։

Նա նշեց՝ իր մտածմունքը ոչ թե իր տուն կորցնելն է, այլ այն մարդկանց, որոնք մնացել են անտուն․ «Մարդիկ կան, որոնց միակ ունեցվածքը եղել է տունը ու էսօր էդ էլ չունեն, մնացել են դրսում։ Ես Շուշիի էդ տունը կառուցել եմ, որովհետև Ղարաբաղը շատ եմ սիրում, թե չէ տան կարիք չեմ ունեցել։ Էն մարդիկ, որոնք էսօր տանիք չունեն իրենց գլխին, իրենց համար է դժվար, այ իրանց համար եմ ցավում»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Շուշին ու, առհասարակ, Արցախը կորցնելու մեղավորն ու պատճառը ՀՀ վարչապետն է․ «Շուշին ոչ թե կորցրել ենք, այլ դավաճանաբար ծախել են, որովհետև ունենք երկրի դժբախտ, դժգույն ղեկավար՝ ի դեմս ապիկար Նիկոլ Փաշինյանի»,- նշեց նա։

Հայրապետյանն ասաց, որ ինքը մշտապես պահանջել է Փաշինյանի հրաժարականը և այդ մասին հայտարարությամբ հանդես գալը պարտադիր չի համարում․ «Մոսկվայից հայտարարություն պիտի անե՞մ, երբ հետախուզումը հանեն, կարողանամ գալ Հայաստան` աչքերն եմ հանելու։ Ոչ ոք չի մարսելու երկիրս ծախելը»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը։

Ռուբեն Հայրապետյան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին